Նիկոլ Փաշինեանի աւտոշարասեանն ուղեկցող աւտոմեքենան վրաերթի է ենթարկել 28-ամեայ յղի կնոջ, որը մահացել է

Նիկոլ Փաշինեանի աւտոշարասեանն ուղեկցող աւտոմեքենան վրաերթի է ենթարկել 28-ամեայ յղի կնոջ, որը մահացել է

Տխուր դէպք Երևանում

Երեւանում վարչապետին ուղեկցող, մահուան ելքով վրաերթ կատարած վարորդի ինքնութիւնը: Վարորդը վաշտի հրամանատար է, կոչումով` մայոր նաև պարզուել է մահացած 29-ամեայ յղի կնոջ ինքնութիւնը:

Վրաերթի ենթարկուածը մարմնական վնասուածքներով ծայրայեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխուել է «Նայիրի» բժշկական կենտրոն, որտեղ էլ ճանապարհին գիտակցութեան չգալով` մահացել է:

Դէպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանութեան պարեկային ծառայութեան Երեւանի գնդի պարեկները:

Վրաերթի մասին պարեկային ծառայութեան Երեւանի գնդից  տեղեկութիւնը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտէի Երեւան քաղաքի քննչական վարչութեան ճանապարհատրանսպորտային յանցագործութիւնների քննութեան բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` բաժնի պետ Գոռ Թադեւոսեանի,  բաժնի պետի տեղակալ Սամուել Սամուելեանի եւ յատկապէս կարեւոր գործերով  քննիչներ Մանուել Մուրադեանի, Անդրանիկ Փարսադանեանի գլխաւորութեամբ: Ոստիկանութիւնն ու քննչական բաժինը պարզում են դէպքի մանրամասները:

Լրատուամիջոցների թոխանցած տեղեկութիւններվ` այսօր Երեւանի Լէո-պարոնեան-պռօշեան փողոցների հատուածում Նիկոլ Փաշինեանի կառավարական աւտոշարասիւնը վթարի է ենթարկել երիտասարդ կնոջ:

Yerkir.am-ի հետ զրոյցում Ոստիկանութիւնը հաստատեց` կինը եղել է յղի եւ մահացել է տեղում:

Երեւանի Պարոնեան-լէո փողոցների խաչմէրուկում մահուան ելքով վրաերթի ենթարկուած 29-ամեայ յղի կնոջ մօրական կողմի հարազատները 22.30-ին դեռ չգիտէին աղջկայ մահուան լուրի մասին: Մահացածը յունիսին իր առաջնեկն էր ունենալու, տեղեկացնում է Aravot.am-ը:

Կայքի տեղեկութիւններով` վրաերթի ենթարկած վարորդը` Ճանապարհային Ոստիկանութեան ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը, իր բնակավայրում յայտնի է «ծեծեմ Արամ» մականունով: Նա ձերբակալուել է:

Մարդիկ գալիս են Լէո-պարոնեան, մոմ ու փափուկ խաղալիք դնում մահացած մայրիկի ու չծնուած փոքրիկի համար… Այս մասին գրել է Լիկայ Թումանեանը:

«ես չգիտեմ, թէ քո մաման ինչ անուն էր մտածել քեզ համար, պուճուր ջան… ես չգիտեմ, թէ ինչ խաղալիք դու կսիրէիր…Աստուած հոգիներդ լուսաւորի…», գրել է նա:

Փաստաբան՝ Միհրան Պողոսեանը այս դէպքի մասին գրառում կատարելով յայտրարել է՝ «Եթէ Ազատութիւն ռադիոկայանը ու դրա արբանեակները, ինքնակոչ իրաւապաշտպանները եւ այդ շարքի այլ երեւոյթներ վրաերթի մասին այնքան չխօսենք, որքան «Պապլաւոկի» դէպքի մասին, ապա կը վերահաստատեն վերահսկուող եւ ուղղորդուող երեսպաշտների իրենց «կարգավիճակը»:

Share