Տիգրանաշէնը հայկական է եւ հայկական էլ մնալու է. ընդդիմութեան երկրորդ խումբը Տիգրանաշենից քայլերթով գալիս է Երեւան

Տիգրանաշէնը հայկական է եւ հայկական էլ մնալու է. ընդդիմութեան երկրորդ խումբը Տիգրանաշենից քայլերթով գալիս է Երեւան

Արարատի մարզի Տիգրանաշէն (Քեարքի) բնակավայրից այսօր «Հայաստան» խմբակցութեան սիւնեցի պատգամաւոր Աննայ Գրիգորեանը, դաշնակցական երիտասարդներ ու մի խումբ քաղաքացիներ շարժուեցին դէպի Երեւան։

«Ոչ մէկի համար գաղտնիք չէ, որ  Հայաստանն ու Արցախն ապրում են վճռորոշ օրեր։ Այսօր, առաւել քան երբեւէ մէզանից պահանջւում է միասնական ու վճռական լինել, արտաքին մարտահրաւէրները յաղթահարելու համար։ Իսկ մինչ այդ մենք պէտք է հեռացնեն այն մարդկանց, ովքեր պատրաստակամութիւն են յայտնել Արցախը թողնել Ադրբեջանի կզմում, պատրաստ են ամէն օր Գեղարքունիքից, Սիւնիքից, Հայաստանի այլ տարածքներից հատուածներ տալ թշնամուն։ Մենք դրան ասում ենք ոչ ու սկսում ենք վճռական պայքար: Մեզանից որեւէ մէկը յանձնուելու իրաւունք չունի, պայքարելու ենք hանուն Արցախւի, Հայաստանի։ Մերն է լինելու յաղթանակը, ուրիշ աւարտ չի լինելու»,-յայտարարեց Աննայ Գրիգորեանը երթի մեկնարկից առաջ։

Անդրադառնալով հարցին, թէ ինչո՞ւ են քայլերթը մեկնարկում հէնց Տիգրանաշենից, Աննայ Գրիգորեանը ասաց․ «Նիկոլ Փաշինեանը եւ իր իւրայինները մէկ անգամ չէ, որ յայտարարել են, թէ Հայաստանում կան ադրբեջանական տարածքներ, անկլաւներ՝ նկատի ունենալով նաեւ Տիգրանաշէնը։ Ուրեմն ասում ենք՝ Տիգրանաշէնն էլ է մնալու հայկական, որովհետեւ հայկական է, Տաւուշի գիւղերն էլ են մնալու հայկական, Սիւնիքից էլ որեւէ բան այլեւս չի զիջուելու, թող այս իշխանութիւնները ականջներին օղ անէն»։

Աւելի վաղ NEWS.am-ը յայտնել էր, որ «Հայաստան» դաշինքի պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը յայտարարել է, որ ընդդիմութիւնը խորհրդանշական վայրերից քայլերթ է իրականացնելու դէպքի Երեւան։ Կետէրից մէկն էլ Իջեւանն է, երէկ եչթ է մեկնարկել այդտեղից։

Յիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 26-ին, Կայարանից՝ Սասունցի Դաւթի արձանի մօտից, կմեկնարկի «Դիմադրութեան շարժման» իրազեկման ակցիան։

«Հայաստան» դաշինքի պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը յայտարարել է, որ ընդդիմութիւնը խորհրդանշական վայրերից քայլերթ է իրականացնելու դէպքի Երեւան։ Կետէրից մէկն էլ Իջեւանն է, երէկ եչթ է մեկնարկել այդտեղից։

Յիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 26-ին, Կայարանից՝ Սասունցի Դաւթի արձանի մօտից, կմեկնարկի «Դիմադրութեան շարժման» իրազեկման ակցիան։

Share