Ամանորեայ մաղթանքների փոխարէն․ Ազատութիւն ռեժիմի քաղաքական գերիներին

Ամանորեայ մաղթանքների փոխարէն․ Ազատութիւն ռեժիմի քաղաքական գերիներին

AntiFake.am-ի թիմը Նարեկ Սամսոնեանի ու Վազգէն Սաղաթելեանի հետ միասին դեռ նոյեմբերի սկզբից քննարկում էր, թէ ինչ հոլովակ է թողարկելու Ամանորի գիշերը մեր սիրելի լսարանի համար։

Ցաւօք քաղաքական ռեժիմը հերթական անգամ անհանդուրժող գտնուեց ազատ խօսքի նկատմամբ եւ կալանաւորեց Նարեկ Սամսոնեանին ու Վազգէն Սաղաթելեանին, որոնք արդէն 1 ամիս 18 օր անազատութեան մէջ են եւ Նոր տարին անցկացնում են բանտում՝ հեռու իրենց ընտանիքներից, ընկերներից ու հարազատներից։

Հայաստանում այսօր տօն չկայ։ Այսօր Հայաստանում շուրջ 3 տասնեակ քաղբանտարկեալ կայ։

AntiFake.am-ի թիմը հանրային գործիչների հետ միասին այս հոլովակը նուիրում է Հայաստանի եւ Ադրբեջանի բանտերում պահուող գերիներին։ Ազատությու՛ն ռեժիմի քաղաքական գերիներին։

Աղբիւրը`Panorama.am

Share