Դաւիթ Իշխանեանը Բաքուի բանտից-Ես միայն մեր ժողովրդին կը ցանկանամ ոգու, կամքի եւ միասնութեան ուժ ու պիտի ասեմ՝ պինդ եղեք

Դաւիթ Իշխանեանը Բաքուի բանտից-Ես միայն մեր ժողովրդին կը ցանկանամ ոգու, կամքի եւ միասնութեան ուժ ու պիտի ասեմ՝ պինդ եղեք

Դավիթ Իշխանեանը Բաքուի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին

Ողջունում եմ բոլորին։
Մամուլից տեղեկացանք, որ Ռուբէն Վարդանեանը դիմել է Հայաստանի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպանին, որպէսզի այցելի իրեն։ Ես չգիտեմ՝ յարգարժան պաշտպանը կ’ունենայ՞ այդ պատասխանատուութիւնը եւ վճռականութիւնը՝ այցելելու, նաեւ մէզ տեսնելու, եւ այդ դէպքում աւելի մանրամասն տեղեկութիւններ կ’ունենայ եւ կծանօթանայ, թէ ինչպէս է ընթացել ամբողջ քննութիւնը՝ ինչ լուրջ եւ կոպտագոյն խախտումներով է այն ընթացել՝ թէ՛ ամբողջ քննութիւնը, թէ՛ դատավարութիւնը՝ մարդու իրաւունքների, միջազգային իրաւունքի, միջազգային նորմերի, այդ թւում նաեւ Ադրբեջանի Հանրապետութեան քրէական օրէնսգրքի ընթացակարգի կոպտագոյն խախտումներով։
Ես չկարողացայ դատապրոցեսի վերջում՝ իմ վերջին խօսքի ժամանակ, ամբողջական իմ խօսքը ասել․ նուազագոյնը 30–40%-ով այդպէս էլ չթողեցին իմովերջնական խօսքը ասել։ Բայց ես հասցրեցի ասել այն , ինչ հիմա կուզեմ ասել իմ ժողովրդին, եւ փոքր մէջբերում անել․
«Այս դատը բացուած չէ 15 հոգու դէմ, այս դատը բացուած է հայ ժողովրդի եւ հաեօց պետականութեան դէմ՝ յստակ նպատակներով եւ հեռահար ռազմաւարութեամբ։ Այդ մասին ես կասկածներ ունեցայ քննութեան ընթացքում, իսկ դատապրոցեսի ընթացքում դա դարձաւ իմ համոզմունքը։ Իմ ասած մտքերի եւ խօսքերի ճշմարտութիւնը ժամանակըցոյց կը տայ»։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի ՄԻՊ-ին՝ երէկ մէզ այցելեց Ադրբեջանի մարդու իրաւունքներիպաշտպան Սաբինայ Ալիեւան, եւ մենք կարողացանք որոշ տեղեկութիւններ փոխանցել նրան։ Ես մարտի 12-ից պատրաստել էի դիմում-նամակ՝ նրան փոխանցելու համար, բայց մօտ մէկ-երկու ամիս է՝ ինչ-ինչ պատճառներով չեմ կարողացել ո՛չ իրեն տեսնել , ո՛չ էլ փոխանցել այն։ Երեկ փոխանցեցի իմ դիմում-նամակը, եւ այնտեղ յստակ մէկ խնդրանք ունէի՝ որպէսզի մեր վճռի ամբողջական՝ ադրբեջաներէն եւ հայերէն տարբերակները, ինքը միջնորդի եւ փոխանցի իմ ընտանիքին ու հարազատներին։
Մարդու իրաւունքների պաշտպանը խոստացաւ, որ ադրբեջաներէն տարբերակը կփոխանցի իմ ընտանիքին եւ կը փորձի միջնորդել։
Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպանին՝ ես հիմա ուզում եմ բանաւոր ձեւով դիմել նրան, որպէսզի ինքը միջնորդի եւ Ադրբեջանի համապատասխան կառոյցներից, գուցէ նաեւ իր գործընկերոջ միջոցով, ստանայ հայերէն եւ ադրբեջաներէն տարբերակներով մեր մեղադրական ակտէրի ամբողջական տեքստէրը եւ մեր դատաւճռի ամբողջական տեքստը եւ փոխանցի իմ ընտանիքին ու հարազատներին։
Ինչ վերաբերում է այս ծանր ժամանակներին՝ ես միայն մեր ժողովրդին կցանկանամ ոգու, կամքի եւ միասնութեան ուժ ու պիտի ասեմ՝ պինդ եղեք։

https://www.facebook.com/reel/2175751752963494

Share