Հանդիպել եմ դաշնակցութեան անջատուած մասի ղեկավարութեան և Վ. Յովսէփեանի հետ և շատ տպաւորուած եմ. Արման Բաբաջանեան

Հանդիպել եմ դաշնակցութեան անջատուած մասի ղեկավարութեան և Վ. Յովսէփեանի հետ և շատ տպաւորուած եմ. Արման Բաբաջանեան

Բաբաջանեանը յայտնի է հայ քաղաքական կեանքում իբրև ամենամութ անձերից մէկը: Նա կեղծում է իր զինծառայութեան փաստաթղթերը զինծառայութիւնից փախուստ տալու համար: Նրա անունը ապա հոլովւում է Հիւսիսային Ամերիկայի Արևմտեան թեմից վռնտուելու օրերին: Ամերիկայում եղել է «նախկինների» սուր թշնամիներից և խառնելով պետութիւն ու կառավարութիւն հասկացողութիւնները հանդիսացել է իբրև հակահայաստանեան գործիչ, մի բան որով նա մեղադրում է այսօրուայ ընդդիմութեանը:

Նա պատկանում է այն խմբին որ տարիներ առաջ յայտարարում էին թէ Քոչարեանը Մեղրին յանձնել է թուրքերին և յայտարարում որ այդ հարցով փաստաթղթեր ունեն, փաստաթղթեր որոնք երբեք չհրապարակուեցին մինչև անգամ նոյն ստերով նաւարկող Փաշինեանի միջոցով:

Բաբաջանեանը ապա յայտնւում է Հայստանում ու ձերբակալւում իր զինծառայութեան փաստաթղթերի կեղծիքի մեղադրանքով, որի դատական գործընթացների ժամանակ իր մօրը ներկայացնում է իբրև մեղաւոր ինքն իրեն դատական վճռից ազատելու համար: Իր անունը նաև ի յայտ է եկել ԱՄՆ արտաքին ծառայութիւնների շարքում և ի վերջոյ այսպիսի քաղաքական գործիչ Փաշինեանից ստանում է խորհրդարանական աթոռ իբրև նախ իբրև Ուսաւոր Հայաստան կուսակցութեան և ապա անկուսակցական պատգամաւոր:

Իր պատգամաւորական շրջանում իր գործունէութեան գագաթնակէտն է եղել Նայիրի Յունանեանի հետ իր կասկածելի հանդիպումը, որի ծալքերի մինչև օրս յայտնի չեն դարձել: Յայտնի է իր միջոցով կազմակերպուած ահաբեկչական թիրախ դառնալու միջադէպը, որով թերևս կարողացաւ ինք իրեն վերարծարծել Փաշինեանի երկրորդ խորհրդարանից դուրս մնալուց յետոյ:

Ահա այս անցեալով քաղաքական գործիչը Հայաստանում իր գործը շարունակելու նպատակով տարին մէկ անգամ յայտնւում է Միացեալ Նահանգներում և չգիտես ինչու Իրանահայ Միութեան վարչութիւնը նրան տեղ է տալիս իր ելոյթների համար:

Այս անգամ սակայն հետաքրքրականն ոչ թէ իր ամէնամեայ նմանատիպ ելոյթն է Իրանահայ Միութեան սրահում, այլ իր ունեցած հանդիպումներից ներկայացրած զեկոյցը: Ուրեմն պարզւում է, որ Արման Բաբաջանեանը ԱՄՆ այցի ժամանակ հանդիպել է Դաշնակցութեան անջատուած մասի ղեկավարութեան և Վ. Յովսէփեանի հետ և շատ տպաւորուած է յատկապէս վերջինից:

Արման Բաբաջանեանը դրուատելով ՀՅԴ շարքերից արտաքսուած խմբակին առանց կարողանալով կամ ցանկանալով կուսակցութեան անունն անգամ ճիշտ արտասանել յստակօրէն նշում է թէ սրանք պէտք է ներկայ լինեն Հայաստանի քաղաքական կեանքում և փոխարինեն Հայաստանի Դաշնակցութեանը: Բաբաջանեանն ու իր հետ հանդիպածները մօռանում են, որ ինքը դաշնակցութեան ահաբեկիչ անուանելու համար դատւել և ներեղութիւն խնդրելու է դատապարտուել:

Զարեհ Սինանեանի կատարած բացայայտումներից յետոյ Բաբաջանեանի նման հաստատումները ոչ մի կասկած չեն թողնում թէ որ ուժերն են կանգնած ՀՅԴ Արևմտեան ԱՄՆ կառոյցը ջլատել փորձող անջատողականների թիկունքին: Մանրամասները տեսնել տեսանիւթում:

Share