Ամենաիւղալի պատառը, որ ուզում է ունենալ Թուրքիան, Սիւնիքն է. Վազգէն Մանուկեան

Ամենաիւղալի պատառը, որ ուզում է ունենալ Թուրքիան, Սիւնիքն է. Վազգէն Մանուկեան

Ամբողջ Սիւնիքը շատ կարեւոր է Թուրքիայի եւ թուրքախօս ժողովուրդների համար, 100 տարի առաջ էլ էր այդպէս: Այսօր «Լազարեան ակումբի» նիստից առաջ լրագրողների հետ զրոույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգէն Մանուկեանը:

Նրա խօսքով՝ ամենաիւղալի պատառը, որ ուզում է ունենալ Թուրքիան, Սիւնիքն է։

«Որոշ դէպքերում կարող է բաւարարուել միջանցքով, մտածելով՝ ուշ, թէ շուտ միջանցքը կը դարձնի ամբողջութիւն, այսինքն՝ ամբողջ Սիւնիքը կուերցնի: Թուրքիայի շահագրգռուածութիւնն այստեղ շատ մեծ է: Ռուսաստանին էլ ինչ-որ չափով ձեռնտու է իր զօրքն ունենալ նաեւ Սիւնիքում: Խոսակցութիւններ են գնում, որ Ռուսաստանն իր վրայ է վերցնում այդ միջանցքի վերահսկողութիւնը: Սա փոխզիջում է, բայց հիմնականում Թուրքիայի շահն է: Ռուսաստանը խաղում է, իսկ Թուրքիան չի խաղում, նա շատ շահագրգռուած է Սիւնիքը վերցնել, բայց սկզբում բաւարարուել նաեւ միջանքով»,- ընդգծեց Վազգէն Մանուկեանը։

Նրա խօսքով՝ Հայաստանին միջանցքը պէտք չի, նոյնիսկ այդ ճանապարհը բացել պէտք չի:

«Ես լինէի, այդ ճանապարհը չէի բացի: Հայաստանն ամբողջութեամբ շրջափակուած է, ու ամբողջ վէճը գնում է այն մասին,  որ Սիւնիքով Ադրբեջանը միանայ Նախիջեւանին: Բոլոր ճանապարհները միաժամանակ պէտք է բացուէն եւ պէտք է լինէն այն պետութիւնների սւուերէն իրաւունքների տակ, որոնց տարածքով անցնում են»,- նշեց Վազգէն Մանուկեանը։

Աղբիւր` Panorama.am

Share