ԱՄՆ Վաշինգտգոնի Հայ դատի գրասենեակը կոչով է հանդէս եկել՝ յայտնելով ադրբեջանամէտ գործիչների մասին։
Այս ընտրական փուլում ԱՄՆ Հայ դատի գրասենեաը նպատակ ունի Կոնգրեսից հեռու պահել ադրբեջանական բռնապետ Իլհամ Ալիեւի հակահայ դաշնակիցներին, այդ թւում՝ կոնգրէսականներ Յենրի Կուելեարին, Սթիւ Քոհենին, Ռենդի Ֆայնին եւ Նյու Հեմփշիրից Սենատի թեկնածու Ջոն Է. Սունունուին։
Տեխասից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Յենրի Կուելեարը (Ադրբեջանի հարցերով խմբի համանախագահ), ով ստացել է 600 հազար դոլարի ադրբեջանական կաշառք՝ ԱՄՆ արտաքին քաղաքականութիւնը Արցախի եւ Հայաստանի դէմ ուղղելու համար։
Թենեսիից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Սթիւ Քոհէնը (Ադրբեջանի հարցերով խմբի համանախագահ), ով արդէն երկու տասնամեակ թունաւոր յարձակումներ է իրականացնում Արցախի, Հայաստանի եւ ամերիկահայերի դէմ։
Նյու Հեմփշիրից ԱՄՆ Սենատի թեկնածուն Ջոն Է. Սունունուն է, որի ընտանիքը շահոյթ է ստանում էթնիկ զտման ենթարկուած Արցախում Anglo Asian Mining ընկերութեան գործունէութիւնից։
Ֆլորիդայից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ռենդի Ֆայնը, ով աջակցում է Ադրբեջանին օգնելու եւ զինելու վերաբերեալ օրէնսդրութեանը, եւ վերջերս հրապարակաւ յայտարարել է, որ ոչ մի հայ չպէտք է իրաւունք ունենայ ծառայել Կոնգրեսում։
