ՀՀ տարբեր պետական կառոյցներին հրահանգ է իջեցուել` Արարատ սարի պատկերն ամէն տեղից հանել:
Շաբաթներ առաջ գրել էինք, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պաշտօնական լոգօտիպից է հանւում Մասիս սարի պատկերը: Հիմա էլ մայր բուհի պաշտօնական կայքից տեղեկացանք, որ Երեւանի պետական համալսարանը բուհի նոր լոգօտիպի մրցոյթ է յայտարարել՝ Էսքիզներն ընդունւում են ս.թ. մայիսի 5-ից մինչեւ յունիսի 5-ը:

Բանն այն է, որ ԵՊՀ լոգոյում եւս առկայ է Մասիս սարի սիլուետը: Մայր բուհի կենտրոնական մասնաշէնքն է, իսկ մասնաշէնքի ետեւում՝ Արարատ լեռը: Նիկոլ Փաշինեանը տեւական ժամանակ է՝ պայքարում է Արարատ սարի դէմ․ այն հանուեց Հայաստան ելքի եւ մուտքի կնիքների վրայից: Բանը հասել է նրան, որ նոր անձնագրերում պատկերուած Խոր Վիրապը լուսանկարել են հակառակ` Թուրքիայի կողմից, որպէսզի Արարատ սարը Խոր Վիրապի հետնանկարում չերեւայ:
«Հրապարակ»
