Իշխանութիւնը վարում է խաղաղութիւն մուրալու քաղաքականութիւն, ինչը Ադրբեջանի եւ Թուրքիայի լեզուն երկարացնում է

Իշխանութիւնը վարում է խաղաղութիւն մուրալու քաղաքականութիւն, ինչը Ադրբեջանի եւ Թուրքիայի լեզուն երկարացնում է


Հայաստանի ներկայիս իշխանութեան արտաքին քաղաքականութիւնը ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը որակում է «խաղաղութիւն մուրալու» պրոցես, որը, նրա գնահատմամբ, երկարացնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի լեզուն։ «Քանի դու ընկած ես, քանի քո երկրում ներազգային համերաշխութիւն չկայ, քանի դու ջախջախել ես բանակը, բացի իշխանութիւնդ պահելու կարճամիտ ծրագրերից՝ երկիրդ չես հզօրացնում․․․ պէտք է անմիջապէս բանակով զբաղուել, ներազգային համերաշխութիւն հաստատել եւ Հայաստան-Սփիւռքը միասին պէտք է գործեն, եւ դիւանագիտական աշխատանք տարուի»,- ասում է ընդդիմադիր պատգամաւորը։ Նա քննադատում է նաեւ Հայաստանի կառավարութեանը՝ Արցախի հարցով բանակցութիւններում ինքնորոշման իրաւունքի հարցը չպնդելու համար։ 
Հարցազրոյցն ամբողջութեամբ՝ տեսանիւթում։

Share