Բաքուի կողմից հրադադարի խախտումները վկայում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման չկամութեան մասին. Արցախի ԱԳՆ

Բաքուի կողմից հրադադարի խախտումները վկայում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման չկամութեան մասին. Արցախի ԱԳՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանութեամբ անդրադարձել է մարտի 2-ին եւ լոյս 3-ի գիշերը Արցախի Հանրապետութեան Ասկերանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների օկուպացուած տարածքներում տեղակայուած ադրբեջանական զինուժի ստորաբաժանումների կողմից 2020 թուականի նոյեմբերի 9-ի Եռակողմ յայտարարութեամբ հաստատուած հրադադարի խախտմանը՝ նշելով, որ Արցախի ապօրինի շրջափակումն անյապաղ վերացնելու անհրաժեշտութեան համատեքստում հումանիտար եւ ենթակառուցուածքային հարցերով կողմերի միջեւ կայացած քննարկումների ֆոնին Ադրբեջանի գործողութիւններն ակնյայտօրէն վկայում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերեալ իր՝ այդ թւում նաեւ Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումից բխող յանձնառութիւններն անուէրապահօրէն կատարելու չկամութեան մասին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետութեան արտգործնախարարութիւնից։

Մեկնաբանութեան մէջ նշուած է. «Մարտի 2-ին եւ լոյս 3-ի գիշերը Արցախի Հանրապետութեան Ասկերանի, Մարտակերտի եւ Մարտունու շրջանների օկուպացուած տարածքներում տեղակայուած ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները խախտել են 2020 թուականի նոյեմբերի 9-ի Եռակողմ յայտարարութեամբ հաստատուած հրադադարը։

Խստօրէն դատապարտում ենք ադրբեջանական կողմի սադրանքները, որոնք իրականացուել են Արցախում ՌԴ խաղաղապահ զօրախմբի հրամանատարի միջնորդութեամբ տեղի ունեցած Արցախի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան ներկայացուցիչների հերթական հանդիպումից անմիջապէս յետոյ։

Արցախի ապօրինի շրջափակումն անյապաղ վերացնելու անհրաժեշտութեան համատեքստում հումանիտար եւ ենթակառուցուածքային հարցերով կողմերի միջեւ կայացած քննարկումների ֆոնին Ադրբեջանի գործողութիւններն ակնյայտօրէն վկայում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերեալ իր՝ այդ թւում նաեւ Արդարադատութեան միջազգային դատարանի որոշումից բխող յանձնառութիւններն անուէրապահօրէն կատարելու չկամութեան մասին։

Այս առումով անհրաժեշտ ենք համարում, որպէսզի միջազգային հանրութիւնը շարունակի Ադրբեջանի վրայ ճնշման գործադրման կոնկրէտ միջոցների իրականացումը՝ զսպելու վերջինիս ապակառուցողական գործողութիւններն ու մտադրութիւնները, որոնք միտուած են հարցերն ուժային ճանապարհով լուծելուն»։

Share