Արցախի ժողովրդի անվտանգութեան երաշխիքն Արցախի անկախութեան ճանաչումն է. Էջմիածնի գերագոյն հոգեւոր խորհուրդ

Արցախի ժողովրդի անվտանգութեան երաշխիքն Արցախի անկախութեան ճանաչումն է. Էջմիածնի գերագոյն հոգեւոր խորհուրդ

Փետրուարի 28-ից մարտի 3-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հաեօց Կաթողիկոսի նախագահութեամբ, տեղի է ունեցել Գերագոյն հոգեւոր խորհրդի ժողովը։ ժողովի նիստէրն ատենապետել է Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը։

Մայր Աթոռի տեղեկատուական համակարգի հաղորդմամբ, Հայաստանում եւ Արցախում 44-օրեայ պատերազմի հետեւանքով ստեղծուած կացութեան եւ առկայ մարտահրաւէրների մասին զեկոյց է ներկայացրել ԳՀԽ անդամ, ի․գ․դ․ Գեւորգ Դանիելեանը։ Զեկուցողը, հանգամանօրէն ներկայացնելով Հայաստանում եւ Արցախում ստեղծուած կացութիւնը, անդրադարձ է կատարել երկրի շուրջ ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներին, մասնաւորաբար անվտանգային մարտահրաւէրներին:

Անդրադառնալով Արցախի հիմնախնդրին՝ ԳՀԽ-ն արձանագրել է, որ Արցախի ժողովրդի անվտանգութեան երաշխիքն Արցախի անկախութեան ճանաչումն է՝ ելակէտ ունենալով ազգերի ինքնորոշման հիմնարար սկզբունքը: Այս առնչութեամբ կարեւորուել է համազգային համընդհանուր ջանքերի միաւորումը, միջազգային հանրութեան ամենալայն շրջանակների աջակցութեան ապահւուումը եւ մասնաւորաբար այդ ուղղութեամբ Եկեղեցու կողմից իրականացուող աշխատանքների առաւել ընդլայնումը։

Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ժողովականներին տեղեկութիւններ է փոխանցել Մայր Տաճարի հիմնանորոգութեան եւ ամրակայման աշխատանքների վերաբերեալ։ Ծանուցուել է, որ բարեյաջող ընթացքի մէջ են Մայր Տաճարի ներքին յարդարման, որմնանկարների վերականգման, օդափոխութեան համակարգի տեղադրման եւ արտաքին բարեկարգման աշխատանքները, որոնց աւարտը նախատեսւում է սոյն թուականի սեպտեմբեր ամսին։

Ողջունելով կատարուած աշխատանքները՝ ԳՀԽ-ը գոհունակութեամբ արձանագրել է, որ տեւական դադարից յետոյ Մայր Տաճարն իր դռները կբացի հուրախութիւն եւ ի մխիթարութիւն բարեպաշտ ժողովրդի:

Մայր Տաճարի վերաօծման, Միւռոնօրհնութեան, եպիսկոպոսաց ձեռնադրութեան եւ հարակից միջոցառումների կազմակերպման վերաբերեալ զեկոյցով հանդէս է եկել Մայր Աթոռի դիւանապետ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրեանը։ Սրբազան Հայրը ժողովականներին ներկայացրել է, որ արարողութիւններն ու միջոցառումները հաւուր պատշաճի կազմակերպելու համար ձեւաւորուել են յանձնախմբեր, որոնք կը համակարգէն ծիսական, արարողակարգային, հրատարակչական, քարոզչական եւ տեղեկատուական ոլորտների աշխատանքները։

Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը գոհունակութեամբ է ընդունել ներկայացուած տեղեկութիւնը եւ ծրագրել Մայր Տաճարի վերաօծման ու Միւռոնօրհնութեան արարողութիւները եւ հարակից  միջոցառումները կազմակերպել  սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատուածում, իսկ եպիսկոպոսական ձեռնադրութիւնը՝ հոկտեմբերի 8-ին։

Մայր Աթոռի Արտաքին յարաբերութիւնների եւ արարողակարգի բաժնի տնօրէն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսեանը ժողովականներին ներկայացրել է Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի վախճանման 850-րդ տարելիցին նուիրուած տօնակատարութիւնների շրջանականերում նախատեսուած հոգեւոր, կրթական, մշակութային միջոցառումների ծրագիրը։
Նշուել է նաեւ, որ առաջիկայ կիրակի՝ մարտի 5-ին,  Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցիներում կընթերցուի Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի 850-րդ տարելիցին նուիրուած Հայրապետական Կոնդակը: 

Նաթան Սրբազանը տեղեկացրել է, որ ի նշանաւորումն Երանաշնորհ Հայրապետի վախճանման 850-րդ տարելիցի՝ ս. թ. դեկտեմբերին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եւ Հռոմի Կաթոլիկ եկեղեցին Վատիկանում կը կազմակերպէն համատեղ միջոցառումներ:   Սրբազան Հայրը նշել է նաեւ, որ Սուրբ Ներսես Շնորհալու յիշատակի օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ն եւս ներառել է յատուկ նշուող տօների շարքում:

Ժողովականները  ծանօթացել են նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2022 թուականի   գործունէութեան տեղեկագրին: Արձանագրուել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցականների ընդհանուր թիւը  721 է՝ 49 արքեպիսկոպոս եւ եպիսկոպոս, 72 կուսակրօն քահանայ (ծայրագոյն վարդապետ, վարդապետ եւ աբեղայ), 504 քահանայ, 96 սարկաւագ: Անցնող տարում իրականացուել են տարբեր հոգեւոր-քարոզչական, կրթական, մշակութային ծրագրեր՝ ՀՀ Զինուած ուժերում, քրէակատարողական հիմնարկներում, կրթական ու մշակութային հաստատութիւններում եւ համայնքներում։

Կարեւորութեամբ անդրադարձ է կատարուել 2022 թուականի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացուած սոցիալական աջակցութեան եւ օժանդակութեան ծրագրերին։ Յիշեալ ծրագրերն ուղղուած են եղել ի նպաստ զոհուած եւ վիրաւոր զինուորների ընտանիքների, պատերազմի հետեւանքով Արցախից եւ սահմանամերձ բնակավայրերից տեղահանուած ու սոցիալապէս ծանր կացութեան մէջ յայտնուած հաեորդիների։

Քառօրեայ ժողովի ընթացքում քննարկուել են նաեւ Եկեղեցու կանոնական ու հւուական կեանքին, կարգապահական ու իրաւական խնդիրներին, կրթական ծրագրերին եւ Եկեղեցու առաքելութեան արդիւնաւորմանը վերաբերող հարցեր:

Ժողովն ամփոփուել է Ամենայն Հաեօց Հայրապետի օրհնութեան եւ գնահատանքի խօսքով։

Աղբիւր` Panorama.am

Share