Մեր երկիրը ապագայ է ուզում, մեր քաղաքացուն եւ ժողովրդին ապագայ է պէտք․ Վահէ Հովհաննիսեան

Մեր երկիրը ապագայ է ուզում, մեր քաղաքացուն եւ ժողովրդին ապագայ է պէտք․ Վահէ Հովհաննիսեան

Պարտութիւնից յետոյ եւ թուրքի յաջորդ պոտենցիալ ներխուժումից առաջ հայկական քաղաքական միտքը ծայրաստիճան ամլացել է։  Վերականգնման որեւէ իրատեսական գաղափար դաշտում առայժմ չի երեւում։

Հայաստանում ապրելն արդէն իսկ տիտանական ջանքեր է պահանջում մարդուց։ Բացի սոցիալական եւ սուր անվտանգային խնդիրներից, կայ անհեռանկարայնութեան ճնշող զգացումը։

Հայաստանը պէտք է հանել կործանարար ներկայի եւ անցեալի անվերջ կռուի ճիրաններից։ Մեր երկիրը ապագայ է ուզում։ Մեր քաղաքացուն եւ ժողովրդին ապագայ է պէտք։
Մենք ունենք որակեալ, ակտիւ հանրային-մարդկային ռեսուրս, որն ունակ է ձեւակերպել նոր տեսլական, որը կարող է, որպէս սերունդ, վերցնել պատասխանատուութիւնը ու նոր էջ բացել Հայաստանի ու հայ ժողովրդի համար։ Սա առայժմ չի արւում։

Մենք լաւ չէն պատկերացնում ժողովրդի մոլորուածութեան եւ իրականութեանը տոտալ չտիրապելու ծաւալները։ Իր գլխին գալիք ծայրահեղ վտանգների մասին խաւարի մէջ է հայ հասարակութիւնը՝ ինչպէս միշտ, գրեթէ բոլոր դարերում։ Իսկ երբ չի լինում նոր բովանդակային առաջնորդութիւն, պետութիւնը դառնում է անմիտ, անհեռանկար։ Մեր տարածաշրջանում դա միշտ վերջանում է աղէտով։

Իշխանութիւնը Հայաստանը տեղաւորել է Ռուսաստան-Արեւմուտք բախման կիզակէտում։ Հայաստանը դարձել է տարածաշրջանի «Բախմուտը»։ Բայց մեր հասարակութիւնը սա չի հասկանում, որովհետեւ գրագէտ, մարդկային լեզուով ու ճիշտ պատկերացումներով բացատրողի ինստիտուտը չկայ։ Անհատներ կան, ձեւաչափը չկայ։ Ուրեմն, որպէս առաջին քայլ, դա պէտք է ստեղծել։

Վահէ Հովհաննիսեան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Share