Զարեհ Սինանեանը դարձեալ ողջունեց Արևմտեան Ամերիկայի ՀՅԴ շարքերից հեռացուածների խմբակին

Զարեհ Սինանեանը դարձեալ ողջունեց Արևմտեան Ամերիկայի ՀՅԴ շարքերից հեռացուածների խմբակին

«Նոյն դաշնակցական երիտասարդների խումբն է, նրանք Սփիւռքի 0․001 տոկոսն են  կազմում։ Այդ թեւը Դաշնակցութեան անօրինական թեւն է, որովհետեւ Արեւմտեան ափի կենտրոնական կոմիտէն բաղկացած է շատ հայրենասէր, գաղափարական դաշնակցականներից։

NEWS.am գրում է՝

Հայաստան-Սփիւռք համաժողովի հրաւէրները եղել են անհատներին, որեւէ կազմակերպութիւն հրաւէր չի ստացել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրոյցում ասաց Սփիւռքի հարցերով յանձնակատար Զարեհ Սինանեանը՝ նշելով, որ կարող է անգամ հանրայեանցնել ուղարկուած նամակները։

Հարցին՝ ինչու են կաթողիկոսները մերժել հրաւէրը, Սինանեանն պատասխանեց․ «Իրենք նամակ են գրել, որի մէջ ոչ շատ կոնկրէտ նշել են, որ նպատակայարմար չէն գտել եւ այլն, երեւի նպատակայարմար չէն գտել»։

Սինանեանը անհեթեթութիւն որակեց այն խօսակցութիւնները, թէ Սփիւռքում իրեն եւ առհասարակ օրուայ իշխանութիւններին ոչ բարեացակամ են վերաբերում։

«Նոյն դաշնակցական երիտասարդների խումբն է, նրանք Սփիւռքի 0․001 տոկոսն են  կազմում։ Այդ թեւը Դաշնակցութեան անօրինական թեւն է, որովհետեւ Արեւմտեան ափի կենտրոնական կոմիտէն բաղկացած է շատ հայրենասէր, գաղափարական դաշնակցականներից։ Մի օրինակ բերեմ, Միացեալ նահանգներում 10 օրուայ մէջ ես ունեցել եմ 39 հանդիպում եւ այդ անօրինական թեւը մոբիլիզացրել է մի խումբ երեխաների ու կարողացել մօտ 45 րոպէով խանգարել 39 հանդիպումներից մէկը»,- ասաց Զարեհ Սինանեանը։ 

Հարցին՝ մտավախութիւն չկա՞, որ Հայաստան-Սփիւռք համաժողովը կտապալուի մասնակիցների չներկայանալու պատճառով, Սինանեանն ասաց՝ ոչ։

Սփիւռքի հարցերով յանձնակատարը, խօսելով ներդրումներից, ասաց․ «Անշարժ գոյքից սկսած մինչեւ արեւային էներգիայի ոլորտներումներ ծրագրեր կան։ Ես չեմ նկատել, որ Սփիւռքի ներդումները պակասել են, համենան դէպս մինչեւ 2018թ-ի հետ համեմատած չէն պակասել»

*** *** ***

Հետաքրքրական է, որ Սինանեանը հեշտութեամբ մոռանում է սփիւռքահայ երիտասարդների կեցուածքը Ամերիկայի Արևելեան շրջանում, Եւրոպայում, Սիրիայում, Լիբանանում ու իր փախուստ տուած Իրանում, իսկ միշտ կենտրոնանում է Արևմտեան Ամերիկայի վրայ:

Սա առաջին անգամը չէ, որ Զարեհ Սինանեանը պաշտպանում է ՀՅԴ Արևմտեան ԱՄՆ շրջանի շեղուած անջատողական խմբակին: Նա քանի այռիթներով իր հարցազրոյցներում պաշտպանել է ՀՅԴ շարքերից հեռացուած ու արտաքսուած անհատներին: Յիշենք հենց Մայիսին տուած իր տխրահռչակ հարցազրոյցը «Առաջին լրատվական» հեռուստակայանից:

Իրապէս հետաքրքրական է Սինանեան-Փաշինեան զոյգերի ծայրայեղ հետաքրքրութիւնը Արևմտեան ԱՄՆի ՀՅԴ կառոյցի նկատմամբ: Թէև հասկանալի է Սինանեանի պարագան քանի որ նա իր այսօրուայ դիրքն ու պաշտօնը պարտական է նոյն շրջանակներին երբ դաշնակցութեան շնորհիւ սփիւռքում աստիճանաբար քաղաքական բեմ էր բարձրանում, իսկ աւելի հետաքրքրական է Փաշինեանի պարագան, որ ԱՄՆ իր առաջին այցելութեան Յովսէփեան, Օհանեան, Իզմիրլեան եռեակի հետ հանդիպումից յետոյ յայտարարեց որ «Դաշնակցութիւնը բազմաշերտ կազմակերպութիւն է», և իբր սփիւռքի ու Հայաստանի կառոյցները նոյնը չեն:

Հոկտեմբերի առաջին կէսին Փաշինեան-Սինանեան և ԱՄՆ փոքրաթիւ նախկին դաշնակցականների կապը առ աւելի բացայայտ դարձաւ, երբ նոյն շրջանակի Աբօ Պողոկեանի ղեկավարած կասկածելի մի այլ լրատուամիջոց (Սիվիլնէթը) փորձեց Արևմտեան Ամերիկայի Դաշնակցութեան անունից հանդէս գացող բռնազավթուած «Ասպարէզ»ի յայտարարութիւնը Արցախի ու Հայաստանի քաղաքական իրավիճակի կապակցութեամբ հրապարակել իբրև լեգիտիմ Դաշնակցական կառոյցի յայտարարութիւն, այն հակասութեան մէջ դնելով ՀՅԴ Բիւրոյի յայտարարութեան հետ:

Զարեհ Սինանեանի իւրաքանչիւր նմանատիպ յայտարարութիւն ոչ միայն վկայում է իր միւս արտայայտութիւնների կեղծիքի մասին, այլ նաև բացայայտում է որոշ շրջանակների ներքին կապերը, որոնք թերևս չպէտք է բացայայտուէին իսկ անփորձ Սինանեանի ջղագրգիռ յայտարարութիւնների ընդմիջից բացայայտւում են հանրութեան համար:

Սինանեանը բազմիցս է յայտարարել ՀՀ իշխանութիւնների կողմից սփիւռքում նոր ուժեր և կառոյցներ առաջացնելու մտադրութեան մասին: Թերևս Փաշինեանը լաւ արդիւնք է ստացել իր «սեփական կէտից»
Արցախի բանակցութիւնների սկսելու գործընթացից և հիմա փորձում է «իր սեփական սփիւռքեան ուժերը» ստեղծելու գաղափարը իրականացնել Սինանեանի նման անփորձ ու հեղինակութիւն չունեցող գործիչի միջոցով:

Գործիչ, որ լաւագոյն պայմաններում կարող է «Քիսո»ների մակարդակը նուաճել, իսկ մի պահ մոռանալով իր չափն ու բոյը, այսօր մատների հաշուով քանի հին բարեկամների միջոցով փորձում է «Սփիւռքի ՀՅԴն» մատուցել իր շէֆին:

Share