ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանն անդրադարձել է Փաշինեանի՝ նոյեմբերի 18-ին ԱԺ-ում արած յայտարարութիւններին։
Իշխանութեանը հեռացնելու համար ընդդիմութեանը ոչ թէ իշխանութեան հետ գործարքի գնալ է հարկաւոր, այլ նրա հետ որեւէ գործարքի բացառում։
Հետեւաբար՝ ընդդիմութեանն առաջարկուած գործարքը՝ համաձայնէք Ալիեւի բոլոր պահանջներին (Ալիեւեան սահմանադրութիւն, նոր տարածքային զիջումներ, պայքար ազգայինի դէմ), յետոյ հրաժարական կը տամ, չանցաւ։
Գաւառական խորամանկութեամբ մեզ մի՛ առաջարկէք դառնալ ձեր յանցակիցը բոլոր զիջումներում՝ յետոյ իբր հեռանալու խոստման դիմաց։
Լաւ է, որ հասկանում ես՝ Ալիեւի բոլոր պահանջները կատարելուց յետոյ էլ ոչ մէկին պէտք չես լինելու։ Դա էր քո առաքելութիւնը, ինչպէս այսօր խոստովանեցիր, բայց այդ ճանապարհին մենք քո յանցակիցը չենք դառնալու, ինչ էլ որ անես։
Ո՛չ առաջինն ես, ո՛չ վերջինը, որին թուացել է, թէ ինքն անպարտելի է։
Քեզ հեռացնելը դարձել է ինքնապաշտպանական բնազդ. դու պիտի գնաս, որ Հայաստանը մնայ, ու գնալու ես։
Հ.Գ. Ամէն ինչ յանձնելուց յետոյ քո հրաժարականն ո՞ւմ է պէտք։ Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանն էլ Արցախի էթնիկ զտումից առաջ հրաժարական տուեց։
