Չենք պատրաստում անդրադառնալ լուսանցքում յայտնուած, անուէրադարձ կորսուած այդ հատուածին. Իշխան Սաղաթելեանը՝ որոշ «ընդդիմադիրների» մասին
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը գրում է.
«Անովէրջ կարելի է զարմանալ՝ ինչպէս է իրեն ընդդիմութիւն հռչակած մի հատուած Փաշինեանի հետ նոյնական թեզերով թիրախաւորում «Հայաստան» դաշինքին։
Մեր այս «ընդդիմադիրները» վերջերս մոռացել են Փաշինեանին՝ նրանց միակ թիրախն այլեւս «Հայաստան» դաշինքն է։
Իրականում նրանց պէտք է շնորհակալութիւն յայտնել արած աշխատանքի համար, ընդդիմադիր դաշտին այս զտումը պէտք էր, դիմակները պէտք է պատռուեին, թացը պէտք է առանձնանար չորից։
Ես յորդորում եմ շարունակել նոյն ոգեւորութեամբ։ Ասեմ նաեւ, որ չենք պատրաստւում անդրադառնալ լուսանցքում յայտնուած, անուէրադարձ կորսուած այդ հատուածին, որն անելու է ամէն ինչ՝ մեր ուշադրութիւնը հիմնական թիրախից շեղելու եւ իր վրայ սեւեռելու համար։
Յորդորում եմ մեր բոլոր թիմակիցներին ողջ ուժերը կենտրոնացնել չարիքի իշխանութիւններից ազատուելու ուղղութեամբ եւ անտեսել քաղաքական ինքնասպանութեան ճանապարհն ընտրածներին։
Հ.Գ Յունիսի 7-ից յետոյ իւրաքանչիւրն իր արածի, չարածի եւ ասածի համար պատասխան է տալու, իսկ նրանք, ովքեր կարմիր գծեր են անցել, առաւել եւս»:
