Այսօր աստղագիտական գարնան սկիզբն է՝ գարնանային գիշերհաւասարի օրը: Այս մասին ֆեյսբուքեան իր էջում գրել է «Հիդրոօդերեւութաբանութեան եւ մոնիթորինգի կենտրոն»ի տնօրէն Լեւոն Ազիզեանը։
«Այսօր Երեւանի ժամանակով 18:46-ին, Արեգակը երկնքի հարաւային կիսագնդից կանցնի հիւսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբը կը լինի:

Ի՞նչ է գարնանային գիշերահաւասարը
Գարնանային գիշերահաւասարը ամենահետաքրքիր աստղագիտական երեւոյթներից մէկն է։ Համարւում է, որ այդ օրն ցերէկն ու գիշերը հաւասար են՝ անկախ աշխարհագրական լայնութիւնից։ Սակայն դա իրականում այդպէս չէ՝ ռեֆրակցիայ կոչուող երեւոյթի պատճառով։
Մարտի 20-ից սկսած կիսագնդերում եղանակները «փոխւում են տեղէրով»․ Հիւսիսային կիսագնդում սկսւում է աստղագիտական գարունը, իսկ Հարաւայինում՝ աստղագիտական աշունը։ Աստղագիտական գարունը շարունակւում է մինչեւ ամառային արեւադարձը, որը տեղի է ունենում յունիսի 21-ին։
Մեր ամենասիրուած եկեղեցական շարժական տօներից մէկի Հիսուս Քրիստոսի հրաշափառ Յարութեան տօնի՝ Սուրբ Զատիկի օրուայ հաշուարկը կապուած է գարնանային գիշերահաւասարի հետ: Ամէն տարի Զատիկի օրը գարնանային գիշերահաւասարին յաջորդող առաջին լիալուսնից յետոյ եկող կիրակին է, եւ այս տարի այն նշուելու է ապրիլի 5-ին»,-գրել է նա։
Գարնան առաջին օրը նշւում է նաև իրանի և մի շարք այլ պարսկախօս ժողովուրդների մօտ իբրև նոր տարի: Իրանում այդ տօնը նշւում է Նորուզ անունով, որ նշանակում է նոր օր:
