Իշխան Սաղաթելեանը անդրադարձել է Նիկոլ Փաշինեանի այն յայտարարութեանը, որ եթէ ինքը չվերընտրուի, ապա նոր պատերազմ կը լինի

Իշխան Սաղաթելեանը անդրադարձել է Նիկոլ Փաշինեանի այն յայտարարութեանը, որ եթէ ինքը չվերընտրուի, ապա նոր պատերազմ կը լինի

Հայաստանի քաղաքացիների անվտանգութիւնը ապահովելու համար քեզ եւ քո վերարտադրութիւնը առաջիկայ ընտրութիւններին պէտք է կանխուի

ՀՅԴ Հայասատնի ԳՄ ներկայացուցիչ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը անդրադարձել է Նիկոլ Փաշինեանի այն յայտարարութեանը, որ եթէ ինքը չվերընտրուի, ապա նոր պատերազմ կը լինի։

«Այսօր Նիկոլ Փաշինեանը յայտարարել է՝ եթէ առաջիկայ ընտրութիւններին ինքը չընտրուի, տեղի կ’ունենայ պատերազմ, նոյնիսկ ամիս-ամսաթիւ է հնչեցրել. այս մարդուն թւում է, որ ինքը տարիներ շարունակ, եթէ կարողացել է խաբել եւ Ալիեւով վախեցնել մարդկանց, վերարտադրուել, այս անգամ եւս կստացուի։

Այս նոյն տեքստէրը 2021 թուականի ընտրութիւններին Նիկոլ Փաշինեանը եւս ասել է, եւ իր հիմնական խաղաթուղթը նաեւ դա էր, որ փորձում էր օգտագործել 21 թուականին, խաբելով մարդկանց, որ եթէ ինչ եղել, եղել է, եթէ ես գամ, այլեւս կը լինի խաղաղութիւն։ Իրականում ի՞նչ տեղի ունեցաւ. 21 թուականին իր վերարտադրութիւնից յետոյ տեղի է ունեցել երկու պատերազմ։ 2022 թուականին Ադրբեջանը լայնածաւալ յարձակում է իրականացրել Հայաստանի վրայ, ունեցել ենք 200-ից աւելի զոհ, շուրջ 240 կիլօմետր տարածք օկուպացուել է Ադրբեջանի կողմից, մեր համար կարեւոր ռազմավարական նշանակութիւն ունեցող բարձրունքներ եւ դիրքեր յայտնուել են Ադրբեջանի հսկողութեան տակ։ Դրանից մէկ տարի յետոյ՝ 2023 թուականի սեպտեմբերին տեղի է ունեցել Արցախում էթնիկ զտում, հայաթափում, հարիւրաւոր զոհեր։

2024 թուականին այս նոյն տեքստով Նիկոլ Փաշինեանը սպառնացել է մեր ժողովրդին, ասելով եթէ Տաւուշի հատուածում այդ զիջումները չանենք, տեղի կ’ունենայ պատերազմ, եւ այո, կարեւոր ռազմավարական նշանակութիւն ունեցող տարածքներ յանձնել է Ադրբեջանը եւ այսօր էլ փորձում է վախեցնել Ալիեւով եւ պատերազմով մեր ժողովրդին։

Փորձում է ինքը ներկայանալ խաղաղութեան երաշխաւոր, բայց ըստ էութեան ինքը պատերազմի, պարտութեան երաշխաւորն է։ Ուրեմն լսի Նիկոլ Փաշինեան, պարտութեան, պատերազմի, դաւաճանութեան, հայրենիք յանձնելու, նուաստացման, զոհերի եւ ողբերգութեան խորհրդանիշն ես անձամբ դու եւ որեւէ իրաւունք չունես ընտրութիւններին մասնակցող այլ ուժերին մեղադրելու, պատերազմ բերելու կամ իբր դու խաղաղութիւն ես ձեռք բերել, մենք էլ գալիս ենք պատերազմ բերէնք։ Պատէրազմի ու պարտութեան խորհրդանիշը անձամբ դու ես եւ Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը ապահովելու ինքնիշխանութիւնը վերականգնելու, Հայաստանի քաղաքացիների անվտանգութիւնը ապահովելու համար քեզ եւ քո վերարտադրութիւնը առաջիկայ ընտրութիւններին պէտք է կանխուի, քանի որ դու անձամբ ազգային անվտանգութեան սպառնալիք ես»։

Մանրամասները՝ տեսանիւթում

Share