Թուրքական կողմի բոլոր պահանջներն այժմ կատարուած են, եւ մնացել է լուծել հայ առաքելական եկեղեցու հարցը. Լեւոն Պարոնեան

Թուրքական կողմի բոլոր պահանջներն այժմ կատարուած են, եւ մնացել է լուծել հայ առաքելական եկեղեցու հարցը. Լեւոն Պարոնեան

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն արդէն կատարուել են։ Այս մասին Alpha News-ի տաղաւարում ասել է ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Լեւոն Պարոնեանը։

Նրա խօսքով՝ սկզբնական շրջանում որպէս հիմնական նախապայման նշւում էր Արցախի հարցը, որը պէտք է կարգաւորուէր Ադրբեջանի պահանջներին համապատասխան։ Ըստ նրա՝ Հայաստանի գործող իշխանութիւններն այդ հարցն արդէն վերջնականապէս փակել են։

«Երկրորդ նախապայմանն այն էր, որ Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ հատուցման հարցն ընդհանրապէս չպէտք է արծարծուի։ Այսօր իշխանութիւններն այդ հարցը դուրս են բերել պետական օրակարգից։ Երրորդը Սփիւռքի թիրախաւորումն էր. պնդում էին, թէ Սփիւռքի գաղափարախօսութիւնը չի համապատասխանում Հայաստանի իրական շահերին։ Այսօր Սփիւռքին Հայաստանից ընդհանրապէս անջատելն ու մեկուսացնելը դարձել է պետական քաղաքականութեան մաս»,– նշել է Պարոնեանը։

Հասարակական գործչի համոզմամբ՝ թուրքական կողմի բոլոր պահանջներն այժմ կատարուած են, եւ մնացել է լուծել վերջին ազգային հաստատութեան՝ Հայ Առաքելական Եկեղեցու հարցը։

«Քանի դեռ Հայաստանը գոյութիւն ունի որպէս գործօն եւ հայկական պետականութիւն, այդ սահմանները չեն բացուելու։ Իսկ այն օրը, երբ Հայաստանը որպէս պետութիւն այլեւս գոյութիւն չունենայ, միայն այդ ժամանակ սահմանները կը բացուեն»,– նշել է Լեւոն Պարոնեանը։

Ամբողջական հարցազրոյցը տեսնել այստեղ՝

Share