Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Վաշինգտոնի մասնաճիւղը աւարտել է 7-օրեայ  Արցախի աջակցութեան բողոքի ակցիան

Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Վաշինգտոնի մասնաճիւղը աւարտել է 7-օրեայ Արցախի աջակցութեան բողոքի ակցիան

ՀՅԴ Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան՝ Վաշինգտոնի «Անի» մասնաճիւղը ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում աւարտել է 7-օրեայ բողոքի ակցիան՝ հաջակցութիւն Արցախի, որը 200 օրից աւել գտնւում է շրջափակման մէջ։

Երիտասարդութեան կողմից ղեկավարուող երթի ընթացքում, որը մեկնարկել է Ադրբեջանի դեսպանատան դիմաց, հնչեց ամբողջ աշխարհի հայերի կոչը. «Երբ բռնապետութիւնը փորձում է լռեցնել մեր ձայները, մենք աւելի բարձր ենք գոչում։ Երբ նրանք փորձում են կոտրել մեր կամքի ուժը, մենք աւելի ենք ճնշում։ Երբ նրանք փորձում են վերացնել մեր յոյսէրը, մենք շարունակում ենք հաւատալ»։

Հայաստանի դեսպանատուն հասնելուց յետոյ, ՀՅԴ Երիտասարդաց Դաշնակցութեան անդամ Սոսի Բուրուջեանը տպաւորիչ ելոյթով մերկացրեց Նիկոլ Փաշինեանի ռեժիմի անպատասխանատու եւ անխոհեմ գործունէութիւնը. «Նիկոլ Փաշինեանը արժանի չէ քայլելու այն հողերի վրայ, որոնց համար մարդիկ իրենց կեանքն են տուել», – նշել է նա։

«Որպէս հայ ազգի երկրորդ բանակ, մեր պարտականութիւնն է միաւորուել ընդդէմ ամբողջ չար ուժերի, ովքեր աշխատում են ընդդէմ Միացեալ Հայաստանի», – ասւում է ՀՅԴ Երիտասարդաց դաշնակցութեան յայտարարութեան մէջ։

yerkir.am

Share