Իշխան Սաղաթելեանն աշխատանքային այցով գտնւում է Եւրոպայում

Իշխան Սաղաթելեանն աշխատանքային այցով գտնւում է Եւրոպայում



ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանն աշխատանքային այցով գտնւում է Եւրոպայում։

Նիդերլանդներում հայ համայնքի հետ հանրային հանդիպումներից յետոյ յուլիսի 3-5-ը Սաղաթելեանն աշխատանքները շարունակելու է Բելգիայում։

Հանդիպումներ են նախատեսուած ՀՅ Դաշնակցութեան գործընկեր համաեւրոպական կուսակցութեան՝ Եւրոպայի սոցիալիստների կուսակցութեան ղեկավարութեան, Եւրոպական խորհրդարանի գրեթէ բոլոր քաղաքական խմբերը ներկայացնող խորհրդարանականների եւ Բելգիայում Արցախի հետ ֆրանսախօս բարեկամութեան խմբի անդամների հետ։

Հանդիպումների հիմնական օրակարգը ներառում է Արցախի շուրջ ստեղծուած իրավիճակի, Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների նկատմամբ ադրբեջանական շարունակական ագրեսիայի, Հայաստանի շուրջ ստեղծուած արտաքին քաղաքական եւ անվտանգային իրավիճակի ու մարտահրաւէրների, ինչպէս նաեւ միջկուսակցական յարաբերութիւնների զարգացման վերաբերեալ հարցեր:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի
Հանրային կապերի գրասենեակ

Share