Որոշում կը կայացուի ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրաւունքից զրկելու

Որոշում կը կայացուի ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրաւունքից զրկելու

«Նիկոլ Փաշինեանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու նոյեմբերի 10-11-ին կայանալիք «Ինքնիշխանութիւնից դէպի համագործակցութիւն» Փարիզի 9-րդ խաղաղութեան համաժողովին։ Փարիզից նա ուղիղ կը մեկնի Անթալիա՝ COP31-ին մասնակցելու, եւ բաց կը թողնի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որը նոյն օրերին տեղի է ունենալու Մոսկուայում։

Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ընտրութեան հարցում ՀՀ իշխանութիւնները կողմնորոշւում են յօգուտ վերջինի, անգամ փորձում են սադրել ՌԴ-ին, որպէսզի Հայաստանին իրենք դուրս թողնեն ՀԱՊԿ-ից։

Սակայն ՌԴ-ն հակաքայլ է մտածել՝ ոչ թէ հեռացնելու են Հայաստանին, այլ որոշում կը կայացուի «ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրաւունքից զրկելու» մասին՝ այդպիսով վերջնական որոշումը թողնելով Փաշինեանին։

Օգոստոսի վերջին Նիկոլ Փաշինեանն ընդգծեց, որ Հայաստանը մտադիր չէ աշխուժացնել իր աշխատանքը ՀԱՊԿ-ում։

«Ես շատ ուրախ կը լինէի, եթէ կազմակերպութիւնը որոշէր հեռացնել Հայաստանի Հանրապետութիւնը։ Առնուազն մենք կ՚ազատուենք դուրս գալու կամ դուրս չգալու երկընտրանքից»,– նշել էր նա»։

«Հրապարակ»

Share