Պատերազմը և Թեհրանի «Արարատ» կազմակերպութիւնը

Պատերազմը և Թեհրանի «Արարատ» կազմակերպութիւնը

Անգամ կարճատեւ դադարն իսկ՝ բաւական է ուրախութեամբ յայտնելու աշխատանքների վերսկսման մասին, ինչ էլ որ լինեն վնասւածքը դա կը վերականգնենք միասին ու ինչպէս միշտ յանուն մեր մատաղ սերնդի՝առաջ կը գնանք…

Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Հանրութեան հետ կապ-ի խօսքը տպագրւած «Ալիք» օրաթերթում՝

Սիրելի հայրենակիցներ,
յուսանք բոլորդ առողջ և ապահով էք։

Իրանում տեղի ունեցած վերջին 40-օրեայ պատերազմի և դրանից յետոյ յայտարարւած հրադադարի ընթացքին թէպետ և’ միութենականների և’ մեր շուրջը բոլորած մէկ առ մէկիդ որպիսութիւնը մեզ համար կարևոր էր և փորձել ենք հեռախօսներով, անհատապէս կամ վարչական կապերի միջոցով հետաքրքրւել, բայց պէտք է խոստովանել, որ Արարատն ու իր իւրայատուկ երկու կենտրոն-հաւաքատեղիներն առանց ձեր ֆիզիքական աշխոյժ և ուրախ տրամադրութեամբ ներկայութեանը, լցւել է կարօտով ու վայրկեաններ է հաշւում բոլորիդ ներկայութեանը ու աշխատանքների վերսկսմանը:

«Արարատ»-ը սպասում է՝ Մարզականի անդամ ու մարզասէր, Արւեստիցի անդամ ու արւեստասէր, Սկաուտ ու ծնող, Երէց կամ կրտսէր, մարզիչ֊ուսուցիչ եւ բոլոր-բոլորին իր դռները վերաբացելով, մէկ ամգամ ևս յիշեցնել, որ դուք էք մեր թիկունքին կանգնած զօրքը, ընկերը, որին միշտ կարելի է վստահել ու ապաւինել։

Ճիշտ վերջերն էր, որ Արարատ կենտրոնատեղին Արւեստից միութեան նախաձեռնութեամբ հրաշք միջոցառում ունեցաւ սուրբ ծննդեան տօնին նւիրւած փոքր ու մեծ հանդիսատեսին տանելով երազանքի մաքուր աշխարհ։

Ճիշտ վերջերն էր, որ Սկաուտական միութիւնն ամենանոր մուլտֆիլմի դիտում էր կազմակերպել ճոխ բիւֆէով ու պատկերացրէք, երկու ամայի սրահներում էլ դեռ ուրախ ձայները լսւում են կարծես։

Ճիշտ վերջերս էր, որ Երէցների միութեան կազմակերպած խաշ-նախաճաշը Տնակ-ում , հաճելի առիթ ստեղծեց հանդիպելու ու այնպէս դասաւորւեց որ դրա միւս օրւանից մինչ օրս մնացել ենք միմեանցից հեռու։ Տնակը հիմա ամայի բայց մաքուր, դասաւորւած մինչև իսկ սփռոցները փռած, սպասում է առիթի վերաբացւելու համար…

Որոնց ամբողջական զեկոյցները անգամ չյաջողեցինք փոխանցել այս դաժան 40 օրերի ընթացքում։

Ու ճիշտ վերջերս էր, որ Մարզական միութեան բոլոր փորձերը կանոնաւոր, մէկը միւսի հետևից կարգապահօրէն կայանում էր մարզելով մեր մատաղ սերնդին.

նոյնը խաղավայրը, ցուցասրահը, <<Սասունցի Դաւիթ>> մի քիչ վիրաւորւած-վնասւած մարզասրահը, մասնաբաժինը, Թենիսի վիրաւոր բաժինը, պարի, թատրոնի ու երաժշտութեանը յատկացւած սրահները, արդեն շատ գարուն տեսքով ֆուտբոլի դաշտն ու թեթև ատլետի կանաչ բաժինը և էլի ու էլի վայրեր, Սուրբ Խաչ մատուռը, ցուցասրահն ու Արխիւային գրասենեակը, կրպակը,

Այգեստանը, շատ վնասւած արհեստական ֆուտբոլի գետինը… , ձեզ սպասարկող քիչ ու շատ վնասներ կրած գրասենեակներն իրենց ժպտուն պաշտօնեաներով, որոնք նոյնիսկ այս օրերին միասնաբար քայլեր են վերցնում իրենց պատկան վարչական պատասխանատուների ջանքերով համապատասխան վայրերի ապահովութիւնը հասցնել այնքանով, որ վերաբացւի այս հսկայ կառոյցը՝ շարունակելու իր ազգանպաստ աշխատանքները։

Նշելի է որ բարեբախտաբար մեր չորս մասնաճիւղերի` Թաւրիզի Ուրմիայի,Գեարդաբադի ու Շիրազի կենտրոնները այս պատերազմում վնասներ չեն կրել։

Սիրելիներ,

Շնորհակալ ենք Ձեր հետևողականութեան եւ համբերութեան համար, գիտենք, որ ի մասնաւորի մեր պատանի-երիտասարդների աշխատանքային փորձերին մասնակիցների համբերութիւնն էլ է հատել արդեն։

Ձեր զանգերը, դիմումներն օժանդակելու առաջարկներով, այնքան թանկ են մեզ համար, որոնք ոչ մի բառով չեն փոխարինւում։

Հեռու-մօտիկ, բարեկամ, ընկեր, ծանօթ-անծանօթ մարդիկ ապրէք, որ մեզ ապրեցրել ու ապրեցնելու էք այս շատ բարդ իրողութիւնն էլ յաղթահարելու համար, յանուն այն բանի որ <<Արարատ>> մարզաւանն ու կենտրոնատեղին հասցնենք երաշխաւորելի և կայուն դիրքի վերածել, վնասները բուժել և ապաքինել։

Այս բոլոր օրերի ընթացքին Կենտրոնական վարչութիւնը, զոյգ Վարիչ մարմիններն ու վարչական ընկերներն ամենօրեայ կարգով հետամուտ են եղել ընթացող իրավիճակին, կայացնելով մի քանի հանդիպումներ և’ կենտրոնատեղիում և’ մարզաւանում։

Հաշւի առնելով իշխող իրավիճակը և կրած վնասները, աշխատանքները լիարժէք վերսկսելու համար հարկաւոր է փուլ առ փուլ կազմակերպչական իրագործումներ, որից յետոյ կամ զուգահեռ դրան հնարաւոր կը լինի վերսկսել աշխատանքները։

Լաւ մնացէք ու մի բան էլ

խնդրում ենք հետևել մեր յառաջիկայ յայտարարութիւններին։

Յարգանօք`

Հ.Մ. <<Արարատ>> Կ.
Հանրութեան հետ կապ


ՀՄԱԿի ատենապետ՝ Հենրիկ Խալոյեանի Ֆէյսբուքեան էջից նաև տեղեկանում ենք, որ Հիւսիսային Իրանահայութեան Խորհրդարանի Պատգամաւոր Պրն. Արա Շահւերդեանը այցելել է Արարատ Մարզաւան:

Կիրակի, ապրիլի 12-ի 2026 թւականին, Թեհրանի և հիւսիսային Իրանահայութեան պատգամաւոր պրն․Արա Շահվերդեանն այցելեց «Արարատ» մարզաւան, ում դիմաւորեցին Կենտրոնական վարչութիւնը և մարզաւանի վարիչը։

Պատգամաւորը շրջեց «Արարատ» մարզաւանը և ծանօթացաւ վերջին պատերազմի հետևանքով վնասւածքներին, այնուհետև հանդիպումը շարունակւեց կենտրոնական վարչութեան գրասենեակում, որտեղ խօսւեց մի շարք մտահոգութիւնների և առաջարկութիւնների շուրջ։

Պատգամաւորին ընկերակցում էր խորհրդատու՝ պրն Թէօ Մարկոսեանը:

Հանդիպմանը ներկայ էր Ալիք օրաթերթի թղթակից-լուսանկարիչը:

https://www.facebook.com/100002337412309/videos/1591079738664941

Share