Ձեզ ենք ներկայացնում սպասուած վաւերագրական ֆիլմը, որը բացայայտում է Արցախի առաջին եւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի կեանքի ու պետական գործունէութեան ուշագրաւ դրուագները: Մարդ, ում անունը կապւում է Արցախի յաղթանակի եւ Հայաստանի հզօրացման հետ:
«Ռոբերտ Քոչարեան. Ինչպէս որ կամ» ծաւալուն ֆիլմը հնարաւորութիւն կը տայ տեսնել նախագահ Քոչարեանին նոր լոյսի ներքոյ: Ֆիլմում ներկայացուած է նրա անցած ուղին՝ մանկութիւնից եւ ընտանիքի ծագումից, Արցախեան տարիներից մինչեւ Հայաստանի ղեկավարում, մտէրիմ ընկերութիւնից եւ այլ երկրների ղեկավարների հետ շփումներից մինչեւ ապագայի յստակ ծրագրեր:
Սա պարզապէս կենսագրական պատմութիւն չէ, այլ անկեղծ զրոյց այն սկզբունքների մասին, որոնցով առաջնորդուել է պետական գործիչն ամբողջ կեանքի ընթացքում եւ յատկապէս վճռորոշ ժամանակահատուածներում: Սկզբունքներ, որոնք չէն դաւաճանւում, եւ պատասխանատուութիւն, որը երբեք չի թօթափւում։
Ֆիլմում առանցքային տեղ են զբաղեցնում նախագահութեան տարիների տնտեսական թռիչքն ու պետականաշինութիւնը, երկրի անվտանգութիւնն ու պաշտպանութիւնը, ճակատագրական որոշումների կայացումն ու մարտահրաւէրներին դիմակայումը. ինչպե՞ս դէմ յանդիման դուրս գալ փորձութիւններին եւ պահպանել պետականութեան հիմքերը: Ի՞նչ դեր է ունեցել Ռոբերտ Քոչարեանը պատմութեան շրջադարձային պահերին:
