Դաւաճանները հեռացուելու են եւ վերջ. Իշխան Սաղաթելեան

Դաւաճանները հեռացուելու են եւ վերջ. Իշխան Սաղաթելեան

«Այսօր մէկ անգամ եւս դուք վերջ դրեցիք այն բոլոր խօսակցութիւններին, որ շարժումը կարող է հետքայլ ունենալ, մարդիկ կարող են յոգնել։ Վճռական, հաշուարկուած քայլերով այս պայքարը հասցնելու ենք յաղթական աւարտին, Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու, դաւաճանները հեռացուելու են եւ վերջ», – Ֆրանսիայի հրապարակում, յունիսի 18-ի հանրահաւաքի իր եզրափակիչ խօսքում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը։

Ներկայացնելով անցնող շաբաթուայ ընթացքում կատարած աշխատանքները՝ նա նշեց, որ ստեղծել են անվտագութեան ու պաշտպանութեան կոմիտեներ, սոցիալ-տնտեսական, միջազգային կազմակերպութիւնների հետ աշխատանքների, քաղաքական յանձնախմբեր։

«Առաջիկայում մենք կը ներկայացնենք այն մեխանիզմները, թէ ինչպէս մարդիկ կարող են ընդգրկուել մեր աշխատանքներում։ Օգտուելու ենք բոլոր կարող մարդկանց ներուժից՝ պայքարին նոր ուժ հաղոդելու, երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու համար»,-ասաց նա։

Սաղաթելեանի խօսքով, երկուշաբթի օրուանից կը սկսէն մարզերում «Դիմադրութեան» օջախների ստեղծման աշխատանքները։

«Այս ընթացքում Արցախում, Սփիւռքում դիմադրութեան օջախների ստեղծումը համարեք սկսուած։ Կեցցէ Սփիւռքը, կեցցէ Արցախը, կեցցէ հայ ժողովուրդը։ Եկող շաբաթուայ ընթացքում շարունակուելու ենք մեր ակցիաներն ու գործողութիւնները։ Յաջորդ հանրահաւաքը տեղի է ունենալու յունիսի 24-ին ժամը 19։30-ին Ֆրանսիայյի հրապարակում»,-նշեց նա։

Նաեւ որոշել են, որ իւրաքանչիւր չորեքշաբթի՝ ժամը 19։30-ին շարժման մասնակիցները, խորհրդարանական խմբակցութիւնների պատգամաւորները կը լինէն Ֆրանսիայյի հրապարկում՝ հանդիպելու քաղաքացիների հետ, զրուցելու, շփուելու նրանց հետ, լսելու առաջարկները։

«Շաբաթուայ ընթացքում ակցիաների մասին տեղեկութիւնները կը յայտնենք»,-ասաց նա։

Share