Շարունակւում են համալրուել ՀՅԴ Արցախի կառոյցների շարքերը

Շարունակւում են համալրուել ՀՅԴ Արցախի կառոյցների շարքերը

Յունիսի 19-ին Նիկոլ Դումանի տուն — թանգարանում կազմակերպուել էր երդման եւ խոստման մեծ արարողութիւն։ Այն մեկնարկել է ՀՅԴ քայլերգով։

Արարողութեան ընթացքում 4 նորագիրներ համալրել են ՀՅ Դաշնակցութեան, 31-ը՝ ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան, իսկ 56-ը՝ ՀՅԴ Արցախի պատանեկան միութեան շարքերը:

Երդման արարողութեան կնքահայրը ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիեանն էր, երիտասարդական միութեան խոստման արարողութեանը՝ Սերգեյ Շահուերդեանը։

Պատանեկան միութեան խոստման արարողութեան կնքահայրերն էին ՀՅԴ Արցախի Մարտունու կոմիտէի ներկայացուցիչ Մասիս Մայիլեանը, ՀՅԴ Արցախի Ասկերանի շրջանի կոմիտէի ներկայացուցիչ Սուրիկ Թովմասեանը, դաշնակցականներ Շանթ Չարշաֆճեանը, Գեւորգ Իսկաջեանը:

Աւանդոյթի ուժով, նաեւ կարգով, մինչեւ երդում տալը Ա․ Մոսիեանը նորագիրներին հարցրեց, թէ արդեօ՞ք պատրաստ են ամբողջովին նուիրուելու Դաշնակցութեան գաղափարախօսութեանը, ինչին ի պատասխան՝ նորագիրներն անուարան պատասխանեցին՝ աեօ։

Պատէրազմից յետոյ ՀՅԴ Արցախի կառոյցների շարքերի անընդհատ ընդլայնումը փաստում է, որ երիտասարդները Դաշնակցութեան հետ են կապում իրենց, հետեւաբար նաեւ հայրենիքի փառաւոր ապագան։

Դաժան ու դժուարին ճանապարհով դէպի հայ ժողովրդի յարատեւութիւն, Ազատ, անկախ ու միացեալ Հայաստան․ այս գիտակցումով են նորագիրներն այսօր միացել կառոյցներին։

Արարողութիւնից յետոյ ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Ալեօնայ Գրիգորեանը պատանիներին ու երիտասարդներին ծանօթացրել է տուն-թանգարանին, ինչպէս նաեւ ներկայացրել Նիկոլ Դումանի գործունէութեան մասին։

Այնուհետեւ տեղի է ունեցել ազգային կերակրատեսակների հիւրասիրութիւն՝ ազգային երգերի ու պարերի ուղեկցութեամբ, կազմակերպուել են ժամանցային խաղեր։

«Ապառաժ»

Share