Իրանի ՀՄԱԿի ատենապետ Հենրիկ Խալոյանը իր Ֆէյսբուքեան էջում նորութիւններ է փոխանցել իրանահայ համայնքի և ՀՄԱԿի իրավիճակի մասին:
Ահա և Արարատ Կազմակերպութեան մասնաճիւղերը՝ որոնք պատերազմական օրերի դադարից յետոյ վերսկսել կամ վերսկսում են իրենց աշխատանքները, Իրանի հարաւում պատմական Շիրազ քաղաքում և մեր հինաւուրց Ատրպատականի Թաւրիզ, Ուրմիայի քաղաքաներում ու Գարդաբադ գիւղում։
Պատկերներ Ուրմիայի աշխատանքներից ու Թաւրիզի մեր այցելութիւնից, մտերմիկ հանդիպում ու մտքերի փոխանակում Ատրպատականի թեմի Առաջնորդի և մասնաճիիղի վարչական ընկերների հետ…













Հ.Մ.Ա.Կ-ի Ուրմիոյ մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ Սկաուտական բաժանմունքի պատասխանատուները պատրաստել էին գունաւոր հաւկիթներ Զատկւայ բազառի համար, փորձելով անխախտ պահել աւելի քան 60 տարի շարունակւող արարատական աւանդոյթը եւ փոքր ինչ ուրախ ու տօնական մթնոլորտ ապահովել միութեան բակում։
Հինգշաբթի, ապրիլի 28-ին Հ.Մ.Ա.Կ-ի Ուրմիոյ մասնաճիւղի Սկաուտական բաժանմունքը թւով 27 հոգի` Արի, Արենուշ եւ Կրտսերների հատւածներով ունեցաւ մէկ օրեայ արշաւ Հ.Մ.Ա.Կ-ի Գեարդաբադ մասնաճիւղի շրջափակում։ Արշաւի պատասխանատուներն էին Սկաուտական բաժանմունքի պատասխանատու` Արենուշ ընկեր Ցողիկ Մուրադեանը եւ Արի ընկեր Գեղարդ Փուր Յարութիւնը։
Արշաւին մաս էր կազմում վարիչ առաջնորդ ընկեր Գեղարդ Շիրւանեանը, ում հետ սկաուտներն ունեցան 3-րդ կարգի գիտելիքներից «Կրակի» դասարան և միասին պատրաստեցին կրակվառիչներ։
Կրակը վառելուց յետոյ սկաուտները պատրաստեցին իրենց ճաշը։ Օրը յագեցած էր սկաուտական զանազան խաղերով, ջրախաղով, ուրախ ու մտերիմ ընկերական տրամադրութեամբ։ Արշաւի նպատակն էր սկաուտների մօտ զարգացնել կարգապահութիւնը եւ պատասխանատւութիւնը։
