Ամենասարսափելին

Ամենասարսափելին

Վահէ Սարգսեան

Ամենասարսափելին այն չէ, որ վատագոյն երազում անգամ չէինք պատկերացնի նման ստորացուցիչ տեսարան եւ օրուայ լրահոս՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը Բաքւում դատապարտուեց ցմահ ազատազրկման։
Սարսափելին այն էլ չէ, որ այս ողբերգութիւնը ուղիղ կերպով մաս է կազմում «խաղաղութեան» օրակարգին ու իրագործւում է Արցախի դահճի ու նրա հայաստանեան գործիքակազմի փոխհամաձայնութեամբ։
Սարսափելին այն է, որ «խաղաղութեան» այս գործընթացը ոչ այլ ինչ է, քան ծայրից ծայր նման ողբերգութիւնների շարք․

  • «Զանգեզուրի միջանցք» ու ՀՀ-ի ուկրաինացում,
  • ՀՀ Սահմանադրութեան եւ Անկախութեան հռչակագրի (իմայ՝ հանրապետութեան) վերացում եւ Ալիեւի Սահմանադրութեան ընդունում,
  • «անկլաւների» յանձնում, Արարատի, Տաւուշի եւ Լոռու մարզերը Ադրբեջանի Յաշմայ ու Կոմանդոյ յատուկ ջոկատների պլացդարմի վերածում, դէպի Վրաստան եւ Իրան միջպետական ճանապարհների յանձնում թշնամուն,
  • ադրբեջանցիների լայն թափով վերադարձ եւ ՀՀ-ի ադրբեջանիզացիայ՝ ՀՀ ազգաբնակչութեան գոյքի, անվտանգութեան ու արժանապատուութեան հաշուին,
  • միլիարդաւոր դոլարների ռեպարացիաների պահանջ՝ ընդուպ մինչեւ ՀՀ-ի վասալացում․ հայ ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետութիւնը պէտք է գոյատեւէն ոչ թէ Ադրբեջանի կողքին, այլ Ադրբեջանի համար։
    Շարքը շարունակելի է։
    Հ․գ․ Սա «խաղաղութեան» գործընթացի՝ անզէն աչքով տեսանելի ողբերգութիւնների շարքն է։ Դրանք որոշ մասով արդէն իսկ սկսուել են իրագործուել, իսկ որոշների կիրարկումը լայն թափով սկսուելու է ընդամէնը 3-4 ամիս յետոյ՝ ցեղասպան Թուրքիայի յատուկ ծառայութիւնների եւ հետախուզութեան առանցքային դէմքերից՝ Հաքան Ֆիդանի անմիջական աջակցութեամբ խամաճիկների վերարտադրութիւնից անմիջապէս յետոյ։
Share