Հոկտեմբերի 28-ին ՀՅԴ Բիւրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամաւոր, Միջին Արեւելքի հարցերով պատասխանատու Յակոբ Բագրատունին հեռակապով հարցազրոյց է տուել Եւրոմեդիա24 սոցիալական հեռուստաալիքին, որի ընթացքում խօսել է ինչպէս այս օրերին Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացների, այնպէս էլ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դէմ սանձազերծուած արշաւի ու Հայրենիք-Սփիւռք կապերի ամրապնդման անհրաժեշտութեան մասին։
Յակոբ Բագրատունին հանգամանօրէն անդրադարձել է ՀՀ իշխանութիւնների՝ Սահմանադրութիւնը փոխելու ձգտումներին՝ դրանք որակելով որպէս օտար պետութիւնների եւ ուժերի կողմից պարտադրանք։
«Եթէ Ադրբեջանը չի պահանջում դա անել, ինչպէս վստահեցնում է հայրենի իշխանութիւնը, ապա ինչո՞ւ համար է Սահմանադրութիւնը փոխելու այս շտապողականութիւնը, այն էլ այն Սահմանադրութիւնը, որով իրենք են եկել իշխանութեան»,– նշել է Յակոբ Բագրատունին։
Անդրադարձ է կատարուել նաեւ ընդդիմութեան նկատմամբ իշխանութիւնների կիրառած բռնաճնշումներին, որոնց նպատակը, ըստ Յակոբ Բագրատունու, առաւել կառավարելի ընդդիմութիւն ձեւաւորելն ու այդ, այսպէս կոչուած, պետականամէտ ընդդիմութեան հետ մեր երկրի թշնամիների պահանջները մինչեւ վերջ իրագործելն է։
Մանրամասները՝ տեսանիւթում։
