Եւրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հիմնադրուել է Ֆրանսիայի նախագահի առաջարկով Ուկրաինայ Ռուսաստան ներխուժումից յետոյ: Ռուս-ուկրաինական ճգնաժամը նախորդ գագաթնաժողովի հիմանական թեմաներից է եղել: Երեւանում էլ Զելենսկին արդէն մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացրել: Անցած շաբաթ նա Ադրբեջանում էր:
Հայաստանում անցկացուող գագաթնաժողովը 8-րդն է: Այն տեղի է ունենում Մարզահամերգային համալիրում:

Երեւանում են Ֆրանսիայի նախագահը, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Բելգիայի, Չեխիայի, Նորուեգիայի, Լեհաստանի վարչապետէրը, Եւրոպական միութեան ղեկավարները, ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարը: Որպէս հիւր մասնակցում է Կանադայի վարչապետը: Եւրամիութեան առանցքային երկրներից միայն Գերմանիայի կանցլերը չի ժամանել գագաթնաժողովին՝ պատճառաբանելով աշխատանքային ծանրաբեռնուածութեամբ:
Չնայած հրաւէրին՝ Հայաստան չի եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Երեւանի հետ դիւանագիտական յարաբերութիւններ չունեցող Անկարան, ըստ էութեան, խախտելով գագաթնաժողովի ձեւաչափը՝ առանց պատճառաբանութեան հաւաքին գործուղել է փոխնախագահ Ջեւդեթ Յըլմազին: 2008-ին նախագահ Գիւլի այցից յետոյ Յըլմազը Թուրքիայի ամենաբարձրաստիճան պաշտօնեան է, որ Հայաստան է եկել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տեսակապի միջոցով կը միանայ։
Յոյս ունեմ՝ հնարաւորութիւն կ’ունենամ այցելել Ադրբեջան 2028-ին, երբ Եւրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն այնտեղ անցկացուի, յայտարարել է Փաշինեանը իր բացման ելոյթում։
Փաշինեանը կարեւորել է նաեւ Թուրքիայի փոխնախագահի մասնակցութիւնը, ընդգծելով, որ Ջեւդեթ Յըլմազը երկրի առաջին փոխնախագահն է, որ այցելում է Հայաստան։
Առաջին անգամ Հայաստանում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Գագաթնաժողովին զուգահեռ Մարզահամերգային համալիրի դիմաց բողոքի ակցիայ էր ընթանում՝ Բաքւում պահուող գերիներին ազատ արձակելու պահանջով, ակցիայի մասնակիցները նաեւ Եւրոպայի առաջնորդների ուշադրութիւնն են հրաւիրում արցախցիների իրաւունքների վրայ:
