Երկիրը նոր տարածքներ է զիճում թշնամուն, իսկ իշխանութեան օրակարգում առաջնահերթ է ընդդիմութեանը սեղմելը

Երկիրը նոր տարածքներ է զիճում թշնամուն, իսկ իշխանութեան օրակարգում առաջնահերթ է ընդդիմութեանը սեղմելը

Ընդդիմադիրները կամ կը գան, խելօք կը նստէն Ազգային ժողւում կամ կզրկուեն մանդատներից,- ԱԺ նախագահ Ալէն Սիմոնեանը կարծես սպառնում է ընդդիմութեանը:
Ընդդիմութիւնը յունիսի 3-ին արտահերթ նիստ էր կազմակերպել եւ իշխանութեանը հրաւիրել քննարկման՝ ՔՊ-ականները մերժել էին:

ՔՊ-ականները իրենց հարցազրոյցների մեծ մասում քննադատում են «Դիմադրութիւն» շարժումը եւ խօսում ձախողման մասին, չէն մոռանում յատուկ անդրադառնալ շարժման համակարգող Իշխան Սաղաթելեանին: Հսկայական ռեսուրսների, ֆեյք ֆաբրիկաների կիրառումը ու ֆիլմային սցենարներով նիւթերի տարածումը իրենց ենթարկուող կառոյցների ղեկավարներին համոզելու համար է, իբրեւ իրենց իշխանութիւնը մնայուն է, համոզուած է Սաղաթելեանը:
Իշխան Սաղաթելեանը ՔՊ-Ի զոհասեղանին է՝ Աժ նախագահն է ասում: Թէ ո՞վ է զոհասեղանին Սաղաթելեանը աւելի յստակ է պատկերացնում:  

Սիմոնեանը Դաշնակցութեան ներսում խնդիրների մասին է խօսում, ասում է՝ շարժումը պառակտուած է տարբեր թեւերի: Իշխան Սաղաթելեանը այս խօսակցութիւնը բամբասանք է համարում եւ յիշեցնում, որ 23 տարի դաշնակցութեան անդամ լինելով՝ գրեթէ միշտ լսել է նոյնաբովանդակ խօսակցութիւններ:
ԱԺ նախագահը խմբակցութեան ներսից տեղեկութիւն փոխանցեց, ՔՊ-ականների կարծիքները կիսուել են՝ մի մասը կողմ է, որ Իշխան Սաղաթելեանին ու Վահէ Յակոբեանին հեռացնեն պաշտօններից, միւս մասը՝ ոչ: Համաձայն չէ, որ նրանց պաշտօնանկութիւնը քաղաքական պատճառներ ունի:

Երկիրը լուրջ մարտահրաւէրների եւ սպառնալիքների առջեւ է, իսկ իշխանութեան օրակարգում ընդդիմութեանը պատին սեղմելու թեմաներ են քննարկւում: Իշխան Սաղաթելեանը չի նեղսրտում, որ իշխանութիւնները իրեն պաշտօնանկ անելու որոշում են կայացրել, փոխարէնը վստահեցնում է նման կերպ իր գործունէութիւնը չի կաշկանդուելու:

Մանրամասները՝ Անի Նահապետեանի տեսանիւթում

Share