G7-ի առաջնորդները Ուկրայինայի վերաբերեալ յայտարարութիւն են ընդունել

G7-ի առաջնորդները Ուկրայինայի վերաբերեալ յայտարարութիւն են ընդունել

G7-ի առաջնորդները երկուշաբթի՝Յունիսի 27-ին, Բեռլինում կայացած գագաթնաժողովում յայտարարութիւն են ընդունել Ուկրայինայի դէմ Ռուսաստանի ռազմական ագրեսիայի վերաբերեալ։

Փաստաթղթում նշւում է, որ G7-ի երկրները կը շարունակեն աջակցել Ուկրայինային, նրա ինքնիշխանութեանը եւ տարածքային ամբողջականութեանը։ Նշւել է, որ Ուկրայինան ինքը պէտք է որոշում կայացնի խաղաղ կարգաւորման մասին՝ առանց արտաքին ճնշման։ Գրում է Tert.am-ը:
«Մենք մնում ենք ցնցուած եւ շարունակում ենք դատապարտել Բելառուսի աջակցութեամբ Ռուսաստանի կողմից Ուկրայինայի դէմ դաժան, անհիմն, չարդարացւած եւ անօրինական ագրեսիան: Մենք դատապարտում եւ չենք ճանաչում Ռուսաստանի կողմից ուժի միջոցով սահմանները վերափոխելու շարունակական փորձերը», — ասւում է յայտարարութեան մէջ:

«Մեծ եօթնեակի» ղեկավարները նաեւ մտահոգութիւն են յայտնել Բելառուսին միջուկային միջուկային մարտագլխիկներով հրթիռներ փոխանցելու Ռուսաստանի մտադրութիւնների առնչութեամբ։
«Մենք վերահաստատում ենք մեր դատապարտումը Ռուսաստանի կողմից միջուկային հռետորաբանութեան եւ ազդանշանների չարդարացւած կիրառման վերաբերեալ: Ռուսաստանը պէտք է կատարի իր միջազգային պարտաւորութիւնները, ներառեալ այն, որն արգելում է քիմիական, կենսաբանական կամ միջուկային զէնքի օգտագործումը: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին գործել պատասխանատու եւ զսպւածութիւն ցուցաբերել, եւ կրկնում ենք, որ նման զէնքի ցանկացած օգտագործում անընդունելի կը լինի եւ կունենայ սարսափելի հետեւանքներ։ Այդ կապակցութեամբ մենք լուրջ անհանգստութիւն ենք յայտնում Բելառուսին միջուկային հզօրութեամբ հրթիռների հնարաւոր տեղափոխման մասին Ռուսաստանի յայտարարութիւնից յետոյ»,- ասւած է հաղորդագրութիւնում։

Share