Խուզարկութիւններ՝ «Հայաստան» դաշինքի շտաբներում

Խուզարկութիւններ՝ «Հայաստան» դաշինքի շտաբներում

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը անդրադարձել է ընդդիմադիր ուժերի նախընտրական գործունէութեանը եւ իրաւապահ մարմինների գործողութիւններին։

Նրա խօսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտէն խուզարկութիւններ է իրականացրել «Հայաստան» դաշինքի մի շարք նախընտրական շտաբներում, այդ թւում՝ Աշտարակում, ինչպէս նաեւ Աշոտ Սիմոնեանի բնակարանում։

Սաղաթելեանը յայտարարել է, որ իշխանութիւնները նման քայլերով փորձում են խոչընդոտել ընդդիմադիր քաղաքական ուժերի աշխատանքը եւ սահմանափակել նրանց նախընտրական գործունէութիւնը։ Նա նշել է, որ, իր գնահատմամբ, այդ գործողութիւնների նպատակն է ազդեցութիւն գործադրել դաշինքի աջակիցների, համակիրների եւ ընտրողների վրայ։

Պատգամաւորը վստահեցրել է, որ նման մեթոդներով հնարաւոր չի լինելու խաթարել իրենց գործունէութիւնը եւ հասնել ցանկալի արդիւնքի։

Նա նաեւ կոչ է արել միջազգային դիտորդներին ուշադրութիւն դարձնել տեղի ունեցող գործընթացներին եւ դրանց վերաբերեալ համապատասխան գնահատականներ հնչեցնել։

Share