Սիրելի հայրենակիցներ,
Գործող իշխանութիւնն այս քարոզարշաւը վերածել է Հայաստանի պատմութեան ամենակեղտոտ քաղաքական գործընթացի։ Այս քարոզարշաւը դարձել է նրանց ութամեայ իշխանութեան ամբողջ էութեան մարմնաւորումը՝ մանիպուլեացիաների, ստի, ատելութեան, ագրեսիայի եւ պոպուլիզմի։
Մենք պարտաւոր ենք այս ութ տարիների խայտառակութիւնը փոխարինել արագ վերականգնման տարիներով՝ վերականգնելով հայ ժողովրդի պատիւը, արժանապատուութիւնը եւ ներուժը։ Ես համոզուած եմ, որ նոյնիսկ այսօրուայ բարդ պայմաններում հնարաւոր է հասնել իրական եւ նշանակալի արդիւնքների։ Յենց դրա համար էլ մենք խնդրում ենք ձեր ձայները։
Անհրաժեշտ է, որ յունիսի 7-ը դառնայ պատմական օր հայ ժողովրդի համար։ Մենք պէտք է ապացուցենք ամենակարեւորը՝ միայն մենք ենք որոշում մեր ճակատագիրն ու մեր ապագան։ Այս ընտրութեամբ մենք պէտք է վերադարձնենք հայկական պետութեան գոյութեան ամբողջական իմաստը։
Հայաստանը չպէտք է լինի մի երկիր, որտեղ ժողովուրդը մշտապէս զբաղուած է ճգնաժամէր յաղթահարելով։ Յենց դրա համար էլ մենք խնդրում ենք ձեր ձայները։ Մեր նպատակը պարզապէս իշխանափոխութիւնը չէ։ Մեր նպատակը հայկական պետութեան որակի վերականգնումն է։
Պետութիւն, որը կարողանում է պաշտպանել իր քաղաքացիներին, յարգում է իր դաշնակիցներին եւ վայելում է հարեւանների յարգանքը։ Մեզ կրկին կը յարգէն, այլ ոչ թէ կօգտագործեն։
Ես երաշխաւորում եմ, որ պատերազմ չի լինի, դաշնակիցների հետ առճակատում չի լինի, հարեւանների հետ աւելորդ լարուածութիւն չի լինի։ Յենց դրա համար էլ մենք խնդրում ենք ձեր ձայները։
Հայաստանում այլեւս երբեք չպէտք է ստեղծուէն այն պայմաններն ու ֆեոդալական կարգերը, որոնք 2018 թուականին մարդկանց դուրս բերեցին փողոց։ Ես դա երաշխաւորում եմ։
Թէ որքան արդար, զարգացած եւ հանդուրժող կը լինի հայկական հասարակութիւնը, կախուած է միայն մէզանից։ Մեր իւրաքանչիւր գործողութիւն պէտք է ծառայի մէկ նպատակի. հինգ տարի յետոյ Հայաստանը պէտք է լինի աւելի ուժեղ, աւելի անվտանգ եւ աւելի արդար երկիր։
Երկրի արտաքին քաղաքականութիւնը պէտք է ծառայի սեփական ժողովրդի շահերին, ոչ թէ այլ պետութիւնների շահերին։ Այս իշխանութիւնն անում է հակառակը։ Այն ճգնաժամէրի եւ խնդիրների աղբիւրը, որոնց առջեւ կանգնած ենք, այս իշխանութեան գոյութեան ձեւն է։
Ինձ եւ իմ թիմին ժամանակին բաժին ընկաւ երկիրը բարձրացնել 90-ականների աւերակներից, եւ մենք կարողացանք յաղթահարել այդ խնդիրը։ Այսօր մեր առջեւ կանգնած է եւս մէկ պատմական առաքելութիւն՝ Հայաստանը դուրս բերել ներքին եւ արտաքին քաոսից։ Մենք կարողացանք այն ժամանակ, կը կարողանանք նաեւ հիմա։
Մենք չենք խաղայ մեծ տէրութիւնների հակասութիւնների վրայ։ Մենք կարող ենք բարեկամական յարաբերութիւններ ունենալ Ռուսաստանի հետ եւ միաժամանակ զարգացած յարաբերութիւններ ունենալ Եւրոպայի եւ ԱՄՆ-ի հետ։ Մենք այդ յաջող փորձն ունենք։
Ոչ ոք չի կարող մէզ դատապարտել Ռուսաստանի հետ դաշնակցային յարաբերութիւնների կամ Իրանի հետ գործընկերային կապերի համար, այն պատճառով, որ մենք անվտանգութեան եւ զարգացման հարցերին մօտենում ենք պատասխանատու եւ խելամիտ կերպով։
Ես վստահ եմ, որ կարող եմ արժանապատիւ երկխօսութիւն վարել բոլորի հետ, ներառեալ Թուրքիան եւ Ադրբեջանը՝ փոխադարձ շահերի յարգման հիման վրայ։ Յենց դրա համար էլ մենք խնդրում ենք ձեր ձայները։
Այս տարիների ընթացքում աշխարհը զգալիօրէն փոխուել է։ Փոխուել ենք նաեւ մենք՝ դառնալով աւելի բաց, աւելի թիմային եւ աւելի իմաստուն։ Այսօր այլ կերպ արդիւնաւետ լինել հնարաւոր չէ։ Սակայն մենք պահպանել ենք ամենակարեւորը՝ պատասխանատուութիւնը, կապերը եւ կշռադատուած որոշումներ ընդունելու կարողութիւնը։
Մենք դասէր ենք քաղել թէ՛ յաջողութիւններից, թէ՛ անցեալի սխալներից։ Ուստի այսօր մենք գնում ենք ընտրութիւնների ոչ միայն մեր ձեռքբերումների փորձով, այլ նաեւ թոյլ տուած սխալների գիտակցմամբ։
Անկեղծ ասեմ՝ մէզ սպասում է շատ բարդ եւ մեծ ջանքեր պահանջող աշխատանք։ Մենք պէտք է միաժամանակ ուղղենք վերջին տարիների սխալները, իրականացնենք բարեփոխումներ, ընդունենք հրատապ որոշումներ եւ առաջ շարժուենք։ Դրա համար անհրաժեշտ է համախմբուածութիւն, անհրաժեշտ է թիմային աշխատանք։
Հեշտ չի լինելու, բայց ես համոզուած եմ, որ դա կը լինի աշխատանք, որը կը բերի ոչ միայն արդիւնք, այլեւ հպարտութեան զգացում։
Յենց այդ պատճառով ատելութեան ներկայիս մթնոլորտը պէտք է մնա միայն որպէս այս ընտրարշաւի յիշողութիւն։ Երկրի բնականոն եւ կայուն աշխատանքի համար նման իրավիճակը կործանարար է։
Ընտրութիւններից յետոյ մենք պէտք է կրկին սովորենք ապրել մէկ երկրում, աշխատել միասին եւ յարգել իրար՝ անկախ քաղաքական տարաձայնութիւններից։
Մեզ յաճախ հարցնում են՝ եթէ գաք իշխանութեան, պատժուելո՞ւ են պետական մարմինների աշխատակիցները։ Անկեղծօրէն ասեմ՝ վենդէտան այն ճանապարհը չէ, որը կարող է երկիրը դուրս բերել ճգնաժամից։
Պետական ծառայողները պէտք է անմիջապէս զգան այլ մթնոլորտ՝ հանգիստ, արդար եւ մասնագիտական։ Մենք նրանց կազատենք այս իշխանութեան չարաշահումներից։
Մենք պարտաւոր ենք քաղաքական գնահատական տալ գործող իշխանութեան եւ նրա ղեկավարի գործունէութեանը, ինչպէս նաեւ համակարգը մաքրել իրենց վարկաբեկած ղեկավարներից։ Նրանք պէտք է պատասխան տան իրենց գործողութիւնների ծանրագոյն հետեւանքների համար։ Հազարաւոր մահերը չէն կարող մոռացուել։
Միաժամանակ անհրաժեշտ է համընդհանուր համաներում՝ նուիրուած Հայաստանի անկախութեան 35-ամեակին։
Իշխանափոխութիւնը կը բերի կայունութիւն, բայց կայունութեան հետ կը գայ նաեւ բարձր պահանջկոտութիւն։ Պետական մեքենան պէտք է աշխատի ժամացոյցի պէս, որպէսզի ապահովի երկրի զարգացման հզօր թռիչքը։
Հենց դրա համար ենք խնդրում ձեր ձայները։ Վստահեցնում եմ ձեզ, որ միասին կարող ենք։
