Փաշինեանը երկու օրէնք է պատրաստում ընդդէմ ԶԼՄ-ների եւ կուսակցութիւնների

Փաշինեանը երկու օրէնք է պատրաստում ընդդէմ ԶԼՄ-ների եւ կուսակցութիւնների

Խորհրդարանական ընտրութիւններից առաջ ոչ միայն դիտորդները, այլեւ ԶԼՄ-ներն ու քաղաքական կուսակցութիւններն են յայտնուելու գործող իշխանութիւնների թիրախում, որոնք օրէնսդրական փոփոխութիւններ են նախապատրաստում ընդդիմադիր մեդիաների եւ քաղաքական ուժերի իրաւասութիւնները սահմանափակելու, որոշ դէպքերում էլ տարբեր կուսակցութիւնների մասնակցութիւնն ընտրութիւններին թոյլ չտալու համար։

ՔՊ մեր աղբիւրի փոխանցմամբ՝ այս օրերին «Քաղաքացիական պայմանագրում» բաւական ակտիւ աշխատում են երկու տարբեր օրէնքների վրայ։ Դրանցից մէկը վերաբերում է լրատուամիջոցներին։ Մասնաւորապէս, ստանալով Եւրամիութեան փորձագիտական աջակցութիւնը, իշխանութիւնը ցանկանում է Հայաստանում գրեթէ նոյն կարգաւորումները ներդնել, ինչ Մոլդովայում, եւ այդ կերպ ճնշումների ենթարկել իրենց չենթարկուող լրատուամիջոցներին, շատերին էլ փակել՝ պատճառաբանելով ֆինանսական ոչ թափանցիկութիւնը, ինչպէս նաեւ ակնյայտ քաղաքական ուղղուածութիւնը։

Գաղտնիք չէ, որ Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծուել, երբ լրատուամիջոցների մեծ մասը կոշտ ընդդիմադիր դիրքորոշում ունի գործող իշխանութիւնների նկատմամբ, եւ հէնց առաջին հերթին այդ լրատուամիջոցներն ու լրագրողներն են յայտնուելու իշխանութեան թիրախում։ Վերջիններիս համար նախատեսւում է մտցնել անհեթեթ սահմանափակումներ՝ խափանելու նրանց աշխատանքը։

Երկրորդ օրէնքն արդէն վերաբերում է քաղաքական կուսակցութիւններին, որոնց համար նախատեսւում է գրանցման եւ վերահսկողութեան նոր մեթոդների ներդրում։ Ընդ որում, այս դէպքում եւս օգտագործւում է, այսպէս կոչուած, «մոլդովական փորձը»։

Յիշեցնենք, որ Մոլդովայում խորհրդարանական ընտրութիւններից առաջ, անգամ ընտրութիւնների օրը, մի քանի կուսակցութիւնների զրկեցին ընտրութիւններին մասնակցելու հնարաւորութիւնից։ Այժմ Փաշինեանն էլ ցանկանում է նոյն ճանապարհով գնալ Հայաստանում, որպէսզի կարողանայ իրեն հաւատարիմ եւ արբանեակ ուժերով խորհրդարան ձեւաւորել՝ ընդդիմութեանը զրկելով Ազգային ժողւում յայտնուելու, առաւել եւս՝ իրեն իշխանազրկելու հնարաւորութիւնից։

Share