ՀՀ պաշտօնեան գերիների խնդիրը պատշաճ չի ներկայացրել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ–ի կոնֆերանսում. իրաւապաշտպան

ՀՀ պաշտօնեան գերիների խնդիրը պատշաճ չի ներկայացրել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ–ի կոնֆերանսում. իրաւապաշտպան

Հայաստանի պաշտօնական ներկայացուցիչը հայ գերիների խնդիրը պատշաճ չի ներկայացրել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ–ի (Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութիւն Ժողովրդավարական հաստատութիւնների եւ մարդու իրաւունքների գրասենեակ) միջոցառմանը, փոխարէնը ակտիւ են եղել Հայաստանում գործող հասարակական կազմակերպութիւնները։ Sputnik Արմենիայի հետ զրոյցում այս մասին յայտնեց Միջազգային եւ համեմատական իրաւունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակեանը։

Լեհաստանի մայրաքաղաք Վարշաւայում հոկտեմբերի 6-ից 17-ը անցկացւում է «Մարդկային չափում-2025» միջազգային կոնֆերանսընուիրուած ԵԱՀԿ երկրներում մարդու իրաւունքների եւ հիմնարար ազատութիւնների խնդիրներին։ Վարշաւայի կոնֆերանսին մասնակցում է նաեւ Սիրանուշ Սահակեանը եւ իր ելոյթում անդրադարձել է Բաքւում պահող հայ պատանդների խնդրին, ինչպէս նաեւ Ադրբեջանի խտրական քաղաքականութեանը։ Կոնֆերանսին մասնակցելու համար ԱԺ նախագահի կարգադրութեամբ հոկտեմբերի 5-8-ը Վարշաւայ էին մեկնել ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատուիրակութեան ղեկավար, ԱԺ արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանեանը եւ պատուիրակութեան քարտուղար Մարիամ Հաջի-Յակոբեանը։ «ԵԱՀԿ ԺՀՄԻԳ–ի շրջանակում ՀՀ պաշտօնական ներկայացուցչի կողմից հայ գերիների չլուծուած խնդրի բարձրաձայնում, ըստ էութեան, տեղի չունեցաւ։

Հասարակական դաշտը շատ ակտիւ էր եւ խնդիրը ներկայացրեց բազմաթիւ դիտանկիւններից։ Միջոցառմանը ներկայ էին նաեւ ադրբեջանական գոնգոները (հասարակական կազմակերպութիւնները), որոնք ներդրուած են եւ կառավարւում են պետութեան կողմից։ Նրանք անընդմէջ արհեստական կերպով քննարկման առարկայ էին դարձնում այն, որ Բաքւում պահուող հայերը իբր դասական յանցագործներ են, նրանց մասով գործում է ներպետական օրէնսդրութիւնը, եւ միջազգային ցանկացած ներգրաւուածութիւն միջամտութիւն է դատական իշխանութեանը»,–նշեց Սահակեանը։ Նա շեշտեց, որ Ադրբեջանի հասարակական կազմակերպութիւնները միջոցառման ժամանակ փորձել են երկրի դատական համակարգը անկախ որակել հայ գերիներին առնչուող գործերով։ Ըստ Սահակեանի դա արուել է այն պարագայում, երբ սակաւաթիւ ադրբեջանական հասարակական կազմակերպութիւններ թուեր են ներկայացրել, որ երկրում գտնուող քաղբանտարկեալների քանակը մօտենում է 400-ին, ինչը անհերքելի ապացոյց է, որ դատական համակարգը ոչ թէ արդարադատութիւն տրամադրող օղակ է, այլ պետական ռեպրեսիայի մեխանիզմ։

«Կարող եմ վստահեցնել, որ Հայաստանի պաշտօնական ներկայացուցիչը առանձնայատուկ հայ գերիների խնդիրը չներկայացրեց այն պարագայում, երբ կային Ուկրաինայի պատուիրակներ, եւ ԵԱՀԿ–ն, ըստ էութեան, բացառիկութեան ձեւով գործարկել էր մոսկովեան մեխանիզմը, ինչը ուկրաինացի գերիներին յաւելեալ պաշտպանութիւն է տրամադրում։ Յետաքրքրական է, որ նման մեխանիզմ չի գործարկւում հայ գերիների առնչութեամբ այն պարագայում, երբ նոյն ԵԱՀԿ–ի համատեքստում փակւում է Մինսկի խումբը, որի առաջնային մանդատը թէեւ հակամարտութեան լուծումն էր, բայց այն պատասխանատու էր նաեւ հակամարտութեան հետեւանքով ծագած մարդու իրաւունքների խնդիրների համար, ինչպիսին վերադարձի իրաւունքն էր եւ փախստականների իրաւական պաշտպանուածութիւնը»,–ասաց Սահակեանը։

Նա շեշտեցստացւում է քաղաքական հարթակը, որն անտեսում է արցախցիների վերադարձի իրաւունքը, միաժամանակ չի կրում քաղաքական պատասխանատուութիւնստեղծելու առնուազն մի մեխանիզմ, որը կարող է մարդասիրական աջակցութիւն ցուցաբերել հայ գերիներին այնպիսի արտակարգ դրութեան պայմաններում, երբ Ադրբեջանում փակուել է նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտէի գործունէութիւնը։ Իրաւապաշտպանն ընդգծեց հայ պատանդները թողնուած են ադրբեջանական ներպետական մարմինների հայեցողութեան ու քմահաճութեանը, որոնք երբեւէ արդիւնաւետ չէն գործել հայերի հետ յարաբերութիւններում Սահակեանը բացատրեց քանի որ պատանդների խնդիրը քաղաքականացուած է եւ կապուած է որոշակի քաղաքական պահանջների բաւարարման հետ, եւ երկու երկրների միջեւ չկան հաւասարազօր բանակցային ուժեր, կարեւորւում են միջազգային գործընկերների ներկայութիւնն ու ներգրաւուածութիւնը եւ նրանց ճնշումները, որն աւելի պաշտպանուած կը դարձնի Հայաստանի իշխանութիւններին։ Սահակեանի խօսքով հայ գերիների խնդրով ակտիւութիւն է ցուցաբերում ԱՄՆ վարչակազմը, որը մի քանի նախաձեռնութիւններ է մշակել, որոնք կարող են ակտիւ դերակատարում ունենալ գերիների վերադարձի, մշակութային ժառանգութեան պահպանման եւ արցախահայերի վերադարձի իրաւունքների համատեքստում։

Իրաւապաշտպանը անոմալ երեւոյթ դիտարկեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխաւորութեամբ Սպիտակ տանը խաղաղութեան պայմանագրի նախաստորագրման պայմաններում հայ գերիների վերադարձի հետ կապուած որեւէ տեղաշարժի բացակայութիւնը։

«Առհասարակ ցանկացած հակամարտութեան ակտիւ փուլի դադար, որպէս կանոն, յանգեցնում է գերիների փոխանակման։ Գերիներին չուերադարձնելը արդէն իսկ վկայում է պատանդառութեան քաղաքականութեան մասին, ինչը մերժուած է միջազգային իրաւունքում եւ էապէս հակադրւում է Ժնեւեան կոնուենցիոնալ դրոյթներին։ Այն, որ դա տեղի չի ունենում հայ–ադրբեջանական յարաբերութիւններում, ցուցադրում է, որ թէեւ կայ խաղաղութեան խոստում, բայց այն այնքան էլ անմիջական եւ իրական չէ, քանի որ իրական խաղաղութեան պրոցեսները պարզապէս մերժում են մարդասիրական խնդիրների առկախումը»,–ասաց նա։

Սահակեանը յաւելեց, որ ադրբեջանական կողմը որեւէ շտապողականութիւն չի ցուցաբերում մարդասիրական խնդիրները լուծելու հարցում, քանի որ խաղաղութեան հարցը ինքնին դեռ առկախուած է։

Յիշեցնենք Բաքուն պաշտօնապէս հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են յայտնուել Արցախի դէմ Ադրբեջանի սեպտեմբերեան ագրեսիայից յետոյ: Նրանց թւում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան ներկայացուցիչները Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբէն Վարդանեանը, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականեանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դաւիթ Մանուկեանը, Արցախի նախկին արտգործնախարար Դաւիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դաւիթ Իշխանեանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասեանը, Բակոյ Սահակեանն ու Արայիկ Յարութիւնեանը։

Share