Օկամպոն գործողութիւնների կոչ է արել. Եւրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին ընդառաջ նոր արշաւ կը սկսուի

Օկամպոն գործողութիւնների կոչ է արել. Եւրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին ընդառաջ նոր արշաւ կը սկսուի

Միջազգային Քրեական Դատարանի առաջին գլխաւոր դատախազ Լուիս Մորենոյ Օկամպոն Եւրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին ընդառաջ կոչ է անում գործողութիւնների. «2026 թուականի մայիսի 4-ին Եւրոպայի աւելի քան քառասուն ազգային առաջնորդներ՝ ներառեալ ԵՄ անդամ չհանդիսացող երկրները, ինչպէս Միացեալ Թագաւորութիւնը, Նորուեգիան եւ Շուեյցարիան, կը հաւաքուէն Երեւանում՝ մասնակցելու Եւրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին։ Գագաթնաժողովի նպատակն է «համակարգել համատեղ ռազմավարական մարտահրաւէրներին ուղղուած արձագանքները»։ Յաջորդ օրը կը կայանայ առաջին Հայաստան–ԵՄ գագաթնաժողովը, որին կմասնակցէն ԵՄ կառոյցների ղեկավարներ՝ նպատակ ունենալով խորացնելու Հայաստանի ինտեգրումը Եւրոպայի հետ։

Լեռնային Ղարաբաղի թեման ներառուած չէ հանդիպումների օրակարգում։ Սակայն այն անխուսափելիօրէն կը լինի։ Եւրոպական առաջնորդները կառերեսուէն այն իրականութեանը, որ 120,000 մարդ բռնի կերպով հեռացուել է իր պատմական հայրենիքից եւ այժմ ապրում է Երեւանում կամ նրա շուրջը։ Նրանց աշխատակազմերը առաջիկայ շաբաթներին կպատրաստեն իրենց դիրքորոշումները։ Սա այն ժամանակն է, երբ պէտք է ներգրաւել նրանց՝ բացատրելու խնդիրը, պահանջելու գործողութիւններ եւ դիմելու նրանց՝ յստակ աջակցութեան խնդրանքով:

Պատանդներին ազատ արձակելու եւ Հայաստանը պաշտպանելու ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին յարգելու նպատակով սոցիալական ցանցերում նոր արշաւ է մեկնարկելու՝

Վերահրապարակելով կամ մեկնաբանելով՝ մենք կարող ենք մասնակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեանը։

Մենք կարող ենք մասնակցել 2023 թուականի հայոց ցեղասպանութեան ժխտման դադարեցմանը։

Հայերին պաշտպանելը նշանակում է պաշտպանել քաղաքակրթութիւնը»»:

Share