Նշենուհի

Նշենուհի

Գրիշ Դաւթեան

Երբ գաս իմ գիրկը ու բերես համբոյրներդ սիրոյ
Երփներանգ ծաղիկներ կփռեմ ոտքերի տակ քո,
Եւ կ’անեմ քեզ այն ինչ գարունն է անում նշէնուն,
Փաթիլ-փաթիլ թերթերով ու ճերմակութեամբ անհուն…

Ես կը բերեմ վարդերը կեանքի ու երջանկութեան,
Կզարդարեմ նորաշէն մեր հարկը նուիրական.
Եւ խարոյկով, որ վառւում է սրտիս մէջ քո սիրով,
Կուառեմ մեր տան բուխարիկը հրով ջերմաթով:

Սարերի հովը կը բերեմ, որ պարտէզում խնկայ,
Ու սիրոյ ողկոյզը՝ որ քամեմ շուրթերիդ վրայ.
Գարնան քրտինքը կը բերեմ ոտքերդ թրջելու,
Եւ ամռան ու աշնան բերքով տաք ծոցդ լցնելու…

Դու ինձ ոչ օքի չես յիշեցնում, զի դու հէնց դու՛ ես.
Եւ դու ինչպէս որ ես, ինչպէս որ կաս, սիրում եմ քեզ.
Սրտումս թեւածող թիթեռ ես, մեղրանուշ մեղու,
Դալար նշենի ես լի գարնան բոյրով աղու…

Share