«Արցախը մերը չի եղել» պնդումը բախւում է փաստագրական իրականութեանը։ Եթէ մի տարածքում տասնամեակներով ու դարերով ապրում է հարիւր հազարաւոր հայ բնակչութիւն, գործում են հարիւրաւոր հայկական եկեղեցիներ, դպրոցներ, ուսուցիչներ, ծխական համայնքներ եւ մշակութային հաստատութիւններ, ապա այդ տարածքի հայկական ինքնութիւնը ժխտելը պատմական փաստէրի կոպիտ անտեսում է։
Ահա փաստերը.
Ժողովրդագրութիւն
- 1851 թ.՝ Արցախում արձանագրուել է 51,000 հայ բնակչութիւն, 203 բնակավայր
- 1886 թ.՝ 193,000 հայ բնակիչ, որից միայն Շուշիում՝ 20,000 հայ
- 1893/94 թթ.՝ 126,026 հայ բնակիչ (22,052 տուն)
- 1909 թ.՝ 190,000 բնակիչ, 226 գիւղ
- 1922 թ.՝ նոյնիսկ պատերազմներից ու կոտորածներից յետոյ՝ 63,752 հայ բնակիչ
- 2015 թ.՝ 151,000 բնակիչ
Շուշիի հայ բնակչութիւնը
- 1851 թ.՝ 7,692
- 1886 թ.՝ 20,000
- 1893 թ.՝ 21,000
- 1897 թ.՝ 14,420
- 2009 թ.՝ 3,900
- 2020 թ.՝ 4,100
Եթէ «չենք ապրել», ապա ինչպե՞ս էր Շուշին տասնեակ հազարաւոր հայերով բնակեցուած։
Կրթական կեանք
- 1893/94 թ.՝
– 17 ծխական դպրոց
– 46 ուսուցիչ
– 1,686 աշակերտ
- 1909 թ.՝
– 68 դպրոց
– 102 ուսուցիչ
– 4,586 աշակերտ
Սա պատահական ներկայութիւն չէ։ Սա կազմակերպուած հայկական կրթական համակարգ է։
Եկեղեցական եւ հոգեւոր կեանք
- 1893 թ.՝ 215 գործող եկեղեցի
- 1909 թ.՝ 221 եկեղեցի
- 1914 թ.՝ 222 եկեղեցի ու վանք
Քահանաներ
- 1851 թ.՝ 214
- 1893 թ.՝ 229
- 1909 թ.՝ 219
- 1914 թ.՝ 180
Հարիւրաւոր եկեղեցիներ եւ հարիւրաւոր հոգեւորականներ չէն առաջանում դատարկ տարածքում։
Արցախի հայկական հաստատութիւնների շարունակականութիւնը
- 2004 թ.՝ 17 գործող եկեղեցի
- 2016 թ.՝ 49
- 2018–2020 թթ.՝ 66 եկեղեցի ու վանք
Պատմութիւնը դատում են փաստէրով, ոչ թէ յայտարարութիւններով։
Արցախում հայը ոչ միայն ապրել է, այլեւ՝ կառուցել է, սովորեցրել է, աղոթել է, ստեղծել է համայնք, պահել է դպրոց, շէնացրել է քաղաք ու գիւղ։
Ուստի երբ հարց է հնչում՝ «ի՞նչով էր Արցախը մերը», պատասխանը տրուած է հէնց վիճակագրութեամբ. 190.000 հայ բնակչութեամբ, 226 գիւղով, 221 եկեղեցով, 68 դպրոցով, 4.586 աշակերտով, 102 ուսուցիչով եւ Շուշիի տասնեակ հազարաւոր հայ բնակչութեամբ։
Երբ 1851-2020 թուականը փաստաթղթերով արձանագրուած են հարիւրաւոր հայկական բնակավայրեր, մինչեւ 190,000 հայ բնակչութիւն, տասնեակ դպրոցներ, հազարաւոր աշակերտներ, ուսուցիչներ եւ հարիւրաւոր եկեղեցիներ, «Արցախը հայկական չի եղել» պնդումը պարզապէս չի դիմանում թուերի ծանրութեանը, քանզի պատմութիւնը գնահատւում է փաստէրով, իսկ փաստերը յստակ են՝ Արցախը եղել է հայկական ոչ թէ յայտարարութիւններով, այլ այնտեղ ապրած, ստեղծած ու իր ներկայութեամբ այդ հողը հազարամեակներով հայկական պահած հայ ժողովրդի կեանքով։
Տեր Արարատ քահան Պողոսեան
«ԱԶԳ»
