Ուժգին պայթիւններ Թեհրանի մէջ՝ Լարիջանին Սպանուած

Ուժգին պայթիւններ Թեհրանի մէջ՝ Լարիջանին Սպանուած


Ուժգին պայթիւններ ցնցել են Իրանի մայրաքաղաք Թեհրանը Մարտի 17-ին, մի գիշեր իսրայէլեան բանակի խիտ ռմբակոծութիւնից յետոյ որի ընթացքում թիրախաւորուել են ռազմավարական դիրքեր եւ օդային պաշտպանութեան համակարգեր, իրանական վարչակարգի ականաւոր անձ- նաւորութիւններից՝ Լարիջանիի թիրախաւորման մասին զեկոյցներ են հրատարակուել։
ԱՖՓ գործակալութիւնը տեղեկացրել է Թեհրան քաղաքի կենտրոնի ուժգին պայթիւնների որոտի մասին, որ զուգադիպել է մթնոլորտային խառնակ վիճակին եւ անձրեւի տեղումներին, մինչ իրանական լրատուամիջոցները հաստատել են իրանական մայրաքաղաքին սրտում գտնուող «Վալի Ասր» հրապարակին մէջ պայթիւնը։
Իր հերթին, իսրայէլեան բանակը յայտարարել է թէ տասնեակ կործանիչներ մասնակցել են յարձակումների լայն ալիքիին, որով թիրախաւորած է եղել Թաւրիզ քաղաքի օդային պաշտպանութեան համակարգերը, անվտանգային դիրքերի կողքին, որոնք ընդգրկած են իրանական հետախուզութեան նախարարութեան կենտրոնատեղիում։
Իսրայէլեան հեռարձակող մարմինը ռազմական պաշտօնեաներին վկայակոչելով յայտրարել է, որ յարձակումները ուղղակի թիրախաւորած են եղել իրանի Ազգային ապահովութեան խորհուրդի նախագահ, Ալի Լարիջանին։ Աւելի ուշ թեհրանը հաստատել է Լարիջանիի մահը:
Իսրայէլլը նաև յայտնել է թէ իսրայէլեան բանակը անցեալ գիշեր թիրախաւորել է իրանական Բասիջի հրամանատար, Ղոլամ Ռեզա Սուլէյմանին: Վերջինիս մահը ևս չի հերքուել իրանական կողմից:

Share