Ոչ մի ազգ չպէտք է նաւթը դնի մարդասիրական մտահոգութիւններից առաջ. Քերոլայն Քօքս

Ոչ մի ազգ չպէտք է նաւթը դնի մարդասիրական մտահոգութիւններից առաջ. Քերոլայն Քօքս

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ եւ նախկին փոխխօսնակ, բարոնուհի Քերոլայն Քօքսը X-ի իր միկրոբլոգում կիսուել է jurist.org-ին տուած հարցազրոյցով:

Հարցազրոյցը վերնագրուել է. «Բարոնուհի Քերոլայն Քօքսը` Լեռնային Ղարաբաղի մասին. «Ոչ մի ազգ չպէտք է նաւթը դնի մարդասիրական մտահոգութիւններից առաջ»»։ «Եթէ հայերը չկարողանային դուրս գալ ԼՂ-ից, ապա պոտենցիալ ցեղասպանութեան կուերածուեր, եւ դա խորապէս մտահոգիչ է», — ասել է Քօքսը։ 

Բարոնուհի Քերոլայն Քօքսն, անդրադառնալով Արցախի Հանրապետութեան լուծարման յայտարարութեանը, ասել է. «Թեեւ Արցախը միջազգային հանրութեան կողմից ճանաչուած է որպէս Ադրբեջանի մաս, նրա հաւատարմութիւնը հայկական եւ քրիստոնեական աւանդոյթներին լայնօրէն ճանաչուել է, եւ դարեր շարունակ այնտեղ ապրած հայերի հարկադիր էթնիկ զտումները որակուել են որպէս «ռազմական յանցագործութիւն»: Այս դաժան քաղաքականութեան համար անպատժելիութիւն չպէտք է լինի, եւ մեղաւորները պէտք է պատասխանատուութեան ենթարկուեն»:

ԱՐՑԱԽՊՐԵՍ

Share