Իսրայելում ՌԴ դեսպանին բողոքի նամակ է յանձնուել

Իսրայելում ՌԴ դեսպանին բողոքի նամակ է յանձնուել

Իսրայելում Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովը երէկ կանչուել է Իսրայելի արտգործնախարարութիւն։ Նրան բողոքի նամակ է յանձնուել՝ պաղեստինեան արմատական «Համաս» կազմակերպութեան պատուիրակութեան Մոսկուայ կատարած այցի կապակցութեամբ, յայտնում է Իսրայելի արտգործնախարարութեան մամուլի ծառայութիւնը։

Ըստ Իսրայելի՝ «Համաս»-ի առաջնորդներին Մոսկուայում հիւրընկալելը, որոնք անմիջականօրէն պատասխանատու են հոկտեմբերի 7-ի արիւնալի ահաբեկչութեան, աւելի քան 1400 իսրայէլցիների սպանութեան համար, իսրայէլցիների դէմ ահաբեկչութիւնը օրինականացնելու տպաւորութիւն է ստեղծում»։

Հոկտեմբերի 26-ին Ռուսաստանի արտգործնախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Մարիայ Զախարովան յայտնեց, որ «Համաս»-ի ներկայացուցիչները Մոսկուայում են, նրանք հանդիպել են Մերձաւոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների հարցերով ՌԴ նախագահի յատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ եւ որ ռուսական կողմը շարժման ներկայացուցիչների հետ հանդիպմանը, մասնաւորապէս, քննարկել է պատանդների ազատ արձակման եւ Գազայի հատուածից ռուսների տարհանման հարցեր։

Իսրայելը կտրուկ դատապարտել է այս այցը եւ Մոսկուայից պահանջել անյապաղ հեռացնել «Համաս»-ի ներկայացուցիչներին երկրից։

«Ազատութիւն»

Share