Խոշոր փոփոխութիւններ ԱՄՆ դեպանների կազմում

Խոշոր փոփոխութիւններ ԱՄՆ դեպանների կազմում

ԱՄՆ նախագահը որոշել է հետ կանչել Ասիայի, Աֆրիկայի, Արեւելեան Եւրոպայի եւ Կենտրոնական ու Հարաւային Ամերիկայի երկրներից 48 դեսպանների: Այս մասին յայտնել է The New York Post-ը՝ յղում անելով աղբիւրներին:

Աւելի վաղ The Associated Press-ը յայտնել էր, որ ԱՄՆ նախագահը հետ է կանչում 29 դեսպանների:

«Սա ստանդարտ ընթացակարգ է ցանկացած վարչակազմի համար: Դեսպանը նախագահի անձնական ներկայացուցիչն է, եւ նախագահն ունի լիազօրութիւններ ապահովելու այն երկրներում այն անձանց ներկայութիւնը, ովքեր առաջ են մղում «Ամերիկան առաջին հերթին» օրակարգը», — New York Post-ը մէջբերել է Պետդէպարտամենտի խօսնակի խօսքերը:

Միեւնոյն ժամանակ, թերթը նշել է, որ Թրամփի վարչակազմը դեռեւս չի նշանակել դիւանագիտական առաքելութիւնների մշտական ղեկավարներ այն երկրներում, որոնք ԱՄՆ հիմնական գործընկերներ են: Մասնաւորապէս, Աւստրալիայում, Գերմանիայում, Կատարում, Սաուդեան Արաբիայում, Ուկրաինայում կամ Հարաւային Կորեայում ամերիկացի դեսպաններ չկան:

Նոյենբերին արդէն յայտարարուել էր որ Հայաստանում նոր ԱՄՆ դեսպան կը նշանակուի, նախկինը կը դառնա ՌԴ-ում ԱՄՆ դեսպան:
ԱՄՆ Սենատում ընթացան լսումներ Հայաստանում եւ ՌԴ-ում Միացեալ Նահանգների դեսպանների նշանակման վերաբերեալ: Սպիտակ տունը Ուկրաինայում ԱՄՆ փոխդեսպան Քրիստինայ Քուիենին առաջադրել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտօնին, իսկ ՀՀ-ում ԱՄՆ ներկայ դեսպան Լին Թրեյսիին՝ Ռուսաստանում:

Share