Ռուբէն վարդապետ. «Մեզ սպառնացել են՝ կամ սպասարկում էք տասը եպիսկոպոսների օրակարգը, կամ թէ մնում էք ԿԳԲ-ի օրակարգի մէջ»

Ռուբէն վարդապետ. «Մեզ սպառնացել են՝ կամ սպասարկում էք տասը եպիսկոպոսների օրակարգը, կամ թէ մնում էք ԿԳԲ-ի օրակարգի մէջ»

«Մայր Տաճարի դուռը ջարդողների հովանաւոր իշխանութեան ներկայացուցիչներից մէկը մեզ՝ հոգեւոր սպասաւորներիս է դիմել բացայայտ շանտաժի տրամաբանութեամբ կամ քօղարկւած սպառնալիքով, թէ՝ կամ սպասարկում էք տասը եպիսկոպոսների իբր նորոգման օրակարգը, կամ թէ մնում էք ԿԳԲ-ի օրակարգի մէջ»: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Ռուբէն վարդապետ Զարգարեանը։

«Հետեւելով Քրիստոսի օրինակին, որ չերկխօսեց չարի հետ, այլ ամէն փորձութեան պատասխանեց Աստծոյ խօսքով, ասում եմ. «Հետեւ՛ս գնայ, սատանա՛»։

Իբրեւ կեցւածք եւ դիրքորոշում՝ միանում եմ խղճի եւ հայրենիքի կալանաւոր Միքայէլ Սրբազանի խնդրանքին՝ ուղղւած Վեհափառ Հայրապետին, որ անյողդողդ եւ անսասան մնայ»,- գրել է նա։

Share