Դեկտեմբերի վերջին, որպէս ԵԱՀԿ ԽՎ Սոցիալիստների ւ Սոցիալ- Դեմոկրատների խմբակցութեան փոխնախագահ եւ ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատուիրակութեան մշտական/ընդդիմադիր անդամ, խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, տարածաշրջանի զեկուցող Լուիշ Գրացիային եւ ԵԱՀԿ ԽՎ Մարդու իրաւունքների հարցերով զեկուցող Կարինայ Օդեբրինքին նամակներ եմ ուղարկել՝ ներկայացնելով Հայաստանում ժողովրդաւարութեան եւ բռնաճնշումների պատկերը։
Կից ներկայացրել եմ երկու զեկոյց եւ մէկ յայտարարութիւն՝ ժողովրդաւարութեան վիճակի եւ վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական բռնաճնշումների վերաբերեալ։
1․ ACPR-ի /Քաղաքական իրաւունքների հայկական կենտրոն/ զեկոյցը, որը մանրամասն վերլուծում է 2025 թուականի մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատուածում տեղի ունեցած քաղաքական հետապնդումների չորս հիմնական դրուագները՝
- Գործարար եւ բարերար Սամուել Կարապետեանի դէմ արշաւը եւ նրա ձերբակալութիւնը։
- «Սրբազան պայքարի» շարժման անդամների ձերբակալութիւնները։
- Միքայել արքեպիսկոպոս Աջապահեանի ձերբակալութիւնը։
- ՀՅԴ անդամների ձերբակալութիւնները։
Զեկոյցում նաեւ նշւում է վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ), ինչպէս նաեւ քաղաքական գործիչների, բլոգերների, մարդու իրաւունքների պաշտպանների դէմ սկսուած լայնածաւալ արշաւը։
2․«Հայաստան. ժողովրդաւարութեան դիտարկում»՝ CivilNet-ի եւ «Տարածաշրջանային ժողովրդաւարութեան եւ անվտանգութեան կենտրոն»-ի համատեղ զեկոյցը, որը ներառում է իշխանութիւնների կողմից իրականացուած խախտումների լայն շրջանակ:
3․ ՀԿ-ների եւ քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչների յայտարարութիւնը Հայաստանում բռնաճնշումների առնչութեամբ։
Հ․Գ Երկու զեկուցողների հետ մշտական կապի մէջ եմ եւ պարբերաբար զեկոյցներ եմ փոխանցում․․․
Լիլիթ Գալստեան
ՀՅԴ Բիւրոյի անդամ, «ՀայաստանՀՀ ԱԺ պատգամաւոր


