Պարզապէս հեռացեք, ձեզ հետ պատերազմի գնալը ցեղասպանութիւն է. Աբրահամ Գասպարեան

Պարզապէս հեռացեք, ձեզ հետ պատերազմի գնալը ցեղասպանութիւն է. Աբրահամ Գասպարեան

Տարածք յանձնենք, թէ ոչ, մէկ է, Ադրբեջանը յարձակուելու է. աւելի լաւ է`յանձնենք ու պատերազմ լինի, քան չյանձնենք ու պատերազմ լինի: Եթէ հարցը 50/50 եք դնում, մի՛ յանձնուէք, հեռացէ՛ք։ Գուցէ իսկապե՞ս Ադրբեջանը յարձակուի, ու մենք դիմադրենք. Փաշինեանի՝  անգամ Տաւուշի գիւղերը յանձնելուց յետոյ երաշխիքների բացակայութեան մասին յայտարարութեանն ի պատասխան ասել է «Genesis Armenia» ուղեղային կենտրոն/հիմնադրամի հիմնադիր Աբրահամ Գասպարեանը՝ «Փոխի՛ր Ալիքը Աբրահամ Գասպարեանի հետ» հեղիանակային հաղորդման շրջանակներում։

«Դիմադրենք առանց քեզ ու քո ոհմակի, որովհետեւ ձեզ հետ պատերազմ գնալն իրապէս ցեղասպանութիւն է: Պարզ հաշուարկ. եկեք հասկանանք միասին, եթէ Ադրբեջանի նախագահը յայտարարում է, որ չի ճանաչում 1991 թ. քարտէզները, եթէ այդպէս է, ուրեմն ինչո՞ւ է պահանջում Տաւուշի 4 գիւղերը։ Իսկ եթէ ճանաչում է, ապա ինչու՞ 1991 թուականի քարտէզներով Ադրբեջանը ներխուժել է Սիւնիքի մարզի տարածք եւ բարձունքներ գրաւել։ Այսինքն՝ Ադրբեջանը մտնում, գրաւում է ինչ ուզում է՝ առանց սպասելու միջազգային թոյլտուութեան կամ հարցնելու աշխարհի»,- ասել է Գասպարեանը։

Նա յիշեցրել է Տաւուշի այդ հատուածներում հայկական պաշտպանական հզօր դիրքերն ու նշել, որ Բաքուն էլ շատ լաւ գիտի այդ դիրքերը յաղթահարելու դժուարութեան, պաշտպանական գիծը չէզոքացնելու կորստաբեր լինելու մասին, դրա համար էլ նախընտրում է խաղաղ յանձնումը։

«Դու չես կարողանալու ո՛չ Եւրոպայից, ո՛չ Ռուսաստանից երաշխիք բերել, որ, դիցուք, Տաւուշի գիւղերը յանձնելուց յետոյ ադրբեջանական բանակը դուրս կը գայ Սիւնիքի գրաւեալ դիրքերից»:

Գասպարեանը խօսել է նաեւ Փաշինեանի՝ պատմական ու իրական Հայաստանի միջեւ առաջացրած արհեստական հակասութեան մասին։

«Պատմական Հայաստանի ժամանակ Ադրբեջան գոյութիւն չուներ, ոչ էլ Թուրքիայ. սա, կարծում եմ, 5 տարեկան երեխան էլ գիտի, բայց դու մի՛ փորձիր մէզ 4 տարեկանի տեղ դնել: Այդ քո ասած պատմական Հայաստանի փոխարէն, Ադրբեջանն է իր յօրինած պատմական քարտէզն իրականութիւն է դարձնում, եւ հէնց քո՛ չարաբաստիկ կառավարման տարիներին՝ կամաց-կամաց, սողացող պատերազմով ու վախի մթնոլորտում»,- ասել է Աբրահամ Գասպարեանը։

abcmedia.am
Share