Կառավարութիւնը տապալել է ոչ միայն նախընտարական խոստումներն, այլեւ ամէն պահ նոր փորձութիւն է բերում մեր պետականութեան գլխին

Կառավարութիւնը տապալել է ոչ միայն նախընտարական խոստումներն, այլեւ ամէն պահ նոր փորձութիւն է բերում մեր պետականութեան գլխին

Ալէն Սիմոնեանն իր ելոյթն ամբողջութեամբ տեղաւորեց Նիկոլ Փաշինեանին հաճոյանալու անյագ ցանկութեան մէջ. այսօր՝ Ապրիլի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրոյցում յայտնեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստանե խմբակցութեան քարտուղար Արծուիկ Մինասեանը:

«Ինչ ապաքաղաքական, ապազգային, հակապետական յայտարարութիւններ լսեցինք նրա յայտարարութիւններից, նրա ելոյթներում է կարմիր գծով գնում դա: Ուժեղ Հայաստանն է եղել եւ կայ ընդդիմութեան օրակարգը, ուժեղ Հայաստանին խոչընդոտողները նիկոլականներն են, նիկոլիզմն ու ատրպէյճանաթուրքական եւ նրանց վերահսկողութեան տակ գործող արտաքին գործակալական ցանցը, սրանք այն հակառակորդներն են, որոնց դէմ մենք պայքարում ենք:

Այն ինչ Ալէն Սիմոնյանն առաջարկում էր, որպէս լուծում, այդ լուծումը բխում է իրենց երազանքից՝ չունենալ այստեղ ընդդիմութիւն կամ ունենալ այնպիսի ընդդիմութիւն, ինչպիսին հիմա եթերներով կեղծ եւրոպիզմ քարոզող եւ Հայաստանը հերթական անգամ կառափնարան տանող ընդդիմադիրներն են, դա իրենց երազած ընդդիմութիւնն է, որ իրենք ուզում են ունենալե, նշեց պատգամաւորը՝ անդրադառնալով Ալէն Սիմոնեանի յայտարարութեանը, որտեղ նա կոչ էր անում ընդդիմադիրներին վայր դնել մանդատները:

Ըստ նրա՝ կառավարութիւնը տապալել է ոչ միայն նախընտարական խոստումներն ու իրենց, իսկ կոտրած ձեռքով գրուած ու հաստատուած, ծրագրային դրոյթները, այլ նաեւ ամեն պահ մի նոր փորձութիւն են բերում մեր պետականութեան գլխին:

«Եթէ այս վիճակից իշխանութեան պատկերացրած ելքը ընդդիմութեան հրաժարականն է ու այդ հրաժարականով կը փրկուի երկիրը եւ, կոպիտ ասած, իրենք ռադ կը լինեն այս բառի քաղաքական իմաստով, եւ ամբողջութեամբ կը մաքրուի դաշտը, մենք կը գնանք այդ քայլին:

Մեր օրակարգի կեանքի կոչումը կախուած է մի բանից՝ հասարակական աջակցութիւնն ինչ ծաւալի կը լինի, մանդատները վայր դնելը մէկ վայրկեանի հարց է, որեւէ բան չի խանգարում: Բայց եթէ չկայ այն հասարակական ընդվզումը, որը պէտք է այս իշխանութեանը հեռացնի, որին պէտք է նախորդի կառավարութեան նկատմամբ անվստահութեան յայտնումն ու հասարակութեան այն ընդվզումը, որը թոյլ չտայ այս իշխանութիւնը վերարտադրուել, այդ սցենարին ամբողջ ծաւալով գնալու ենք:

Եթէ պէտք եղաւ անվստահութեան հանրաքուէի գաղափարն ենք առաջ տանելու: Եթէ հանրային աջակցութիւնը չկայ կամ մարդիկ թերահաւատօրէն են մօտենում այդ գործընթացին, ապա արկածախնդրութիւն է գնալ մի գործողութեան, որի հետեւանքով նորից ուժեղացնում ես ազգակործան ու ազգադաւ իշխանութիւնը: Փաշինեանի համար կարմիր գիծն իր աթոռն ու շրջապատի բարեկեցութիւնն ենե, ընդգծեց Արծուիկ Մինասեանը:

Եթէ անգամ ընդդիմութեանը յաջողուի բաւարար չափով ստորագրութիւն հաւաքել եւ օրակարգ բերել վարչապետին անվստահութիւն յայտնելու հարցը, Նիկոլ Փաշինեանի հերթական անամօթ շոու բեմադրութիւնը լինելու է նա, որ ասելու է՝ տեսէք, ԱԺ-ն եւս մէկ անգամ վստահութիւն տուեց մեր վարուող քաղաքականութեանը յայտնեց Արծուիկ Մինասեանը:

«Դրանով հայ հանրութեանը կ’ասուի՝ տեսէք, եւս մէկ անգամ ապացուցուեց, որ ես ճիշդ եմ: Դրա համար մեզ համար կարեւոր է, որ ընդվզման բաւարար ծաւալը լինի, որ մենք արդիւնքի հասնենք, ոչ թէ ուղղակի մի ակտ անենք անելու համարե, ասաց նա:

Անդրադառնալով իշխանութեան կողմից հնչող մեղադրանքներին, որ այսօր խորհրդարանական ընդդիմութիւնը ռուսամէտ է եւ աւելի շատ ՌԴ շահերն է սպասարկում, քան Հայաստանի, Արծուիկ Մինասեանն ասաց. «Եթէ որեւէ մէկը կասկածում է, որ այս տարածաշրջանում Ռուսաստանն այն դերակատարն է, որը մեր անվտանգութեան բաղադրիչի կարեւոր մաս է, ուրեմն այդ մարդը բացարձակ հայոց պատմութեան հետ կապ չունի կամ դասեր չի քաղել:

Այն, ինչ անում է այս իշխանութիւնը՝ կտրել մեզ մեր բոլոր դաշնակիցներից եւ թողնել միայնակ, ինչպէս ինքն էր ձեւակերպում, Ատրպէյճանն ու Թուրքիան ցուլ են, իրականում գայլեր են եւ այդ գորշ գայլերի հետ թողնում է մեն-մենակե, ասաց նա:

Ընդդիմադիր պատգամաւորի խօսքով, Հայաստանը հեռու է վանում իր դաշնակիցներին, սառեցնում է նրանց հետ յարաբերութիւնները. «Դրա համար Նիկոլ Փաշինեանը հայոց պատմութիւնը բերել է միայնակ դաշտ, որտեղ իր վարած քաղաքականութեան հետեւանքով մենք կորցրել ենք մեր բոլոր արտաքին անվտանգային համակարգերը:

Հայաստանն ու Ռուսաստանը ունեն բարեկամութեան, ռազմական փոխադարձ աջակցութեան միջազգային համաձայնագիր, ինչո՞ւ դա կեանքի կոչելու համար բաւարար ջանքեր չի գործադրում Նիկոլ Փաշինեանը, այլ փորձում է ամէն գնով այդ դաշինքը տապալել: Անգամ եթէ ռուսական կողմից սխալ ազդակներ են հնչում, քո պարտաւորութիւնն է այդ սխալ ազդակները ուղղել եւ ուղղորդել քո դաշնակցին քո շահերը պաշտպանելու համարե, ընդգծեց Արծուիկ Մինասեանը:

Նիկոլ Փաշինեանը մեղադրում է Ռուսաստանին, ասում է՝ Ռուսաստանն ուզում է Հայաստանում իշխանափոխութիւն անել. ասաց Արծուիկ Մինասեանը:

«Ընդդիմութիւնից պրծաւ, յետոյ մեղադրեց Ռուսաստանին, Արցախի իշխանութիւններին, Արցախի ժողովրդին: Երկրորդը, Արեւմուտքը օգտագործելով այս տիկնիկային իշխանութեանը, փորձում է Ռուսաստանի ազդեցութիւնն այս տարածաշրջանում նուազեցնելու կոնտեքստում փորձում է մղել Հայաստանի հակառուսականացմանը: Իրենք հեշտութեամբ մտել են այդ դերի մէջե, ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ Ռուսաստանը չի կատարում իր պարտաւորութիւնները եւ Հայաստանին չի տալիս խոստացած զէնքը, Մինասեանն ասաց, որ այդ խնդրի լուծման ձեւը այն է, որ պէտք է գնալ, Ռուսաստանի հետ նստել, խօսել, քննարկել, պահանջել ստանալ, կամ առնուազն այլընտրանքային լուծում տալ, ոչ թէ մուննաթ գալ: «Մուննաթի ինստիտուտը բնորոշ է այս իշխանութեանը, մուննաթ է գալիս բոլորի վրայ, որոնք որեւէ կերպ կարող է իրենց կարճ մտածողութեամբ, իրենց աթոռից դուրս պատկերացնեն որեւէ այլ լուծում:

Ո՞վ ասաց. որ մենք գոհ ենք Ռուսաստանի վարքագծից: Ոչ, բայց դրա լուծումը մուննաթ գա՞լն է, Հայաստանը այս գորշ գայլերի արանքում թողնե՞լն է: Թէ գտնել երկխօսութեան այնպիսի հարթակ, որ կարողանաս քո դաշնակցային յարաբերութիւնները, քո բնական դաշնակից համարուող Իրանին ներգրաւել տարածաշրջանում կարեւորագոյն անվտանգային հարցերի լուծմանը՝ առանց վնասելու ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ յարաբերութիւններըե, յայտարարեց ընդդիմադիր պատգամաւորը՝ յաւելելով, որ այս իշխանութիւնը Հայաստանը տանում է մի նոր կառափնարան:

Իշխանութիւնը խօսում է խորհրդային սահմանների մասին, բայց Ատրպէյճանը ընդունո՞ւմ է այդ սահմանը. նշեց Արծուիկ Մինասեանը:

«Բա որ ընդունում է, ինչո՞ւ է կրակում: Կամ դուք ծանօ՞թ էք Ատրպէյճանի Սահմանադրութեանը, իրենց անկախութեան փաստաթղթերին: Այնտեղ գրուած է խորհրդային սահմա՞ն: Հակառակը, Ատրպէյճանը հրաժարուել է ԽՍՀՄ պայմանագրերից: Ալիեւն ասաց՝ Ալմա-Աթայի հռչակագրին համաձայն եմ, երբ պէտք էր իրեն Արցախը զաւթելու, նուաճելու համար: Հիմա ինչո՞ւ չի տալիս Ալմա-Աթայի անունը: Ալմա-Աթայի փաստաթուղթը որեւէ իրաւական հիմք չէ, իրաւական հիմքը այն արձանագրութիւնն է, որը Ատրպէյճանը պաշտօնապէս իր համար գործողութեան մէջ է դրել 1993-ի Սեպտեմբերի 24-ից: Այդ արձնագրութեան երկրորդ մասում յստակ ասուած է, որ երկրների համար այս համաձայնագրի կէտերը կողմերի համար ուժի մէջ են մտնում պաշտօնապէս անդամակցելու պահից: Ըստ այդմ, եթէ Նիկոլ Փաշինեանն Ալմա-Աթայի հռչակագիրն է հիմք ընդունում, 1993 թուականի Սեպտեմբերի 24-ի դրութեամբ հաստատուած շփման գիծը պէտք է լինի սահմանազատման հիմքը, եւ դա հիմք ընդունելով դու պէտք է կատարես ճշգրտումներե, ասաց նա:

Արծուիկ Մինասեանի խօսքով, ՀՀ ինքնիշխան իրաւազօրութեան տակ գտնուող տարածքները նրանք են, որոնք 1993-ի Սեպտեմբերի 24-ի դրութեամբ այդ տարածքներում գործել է ՀՀ օրէնքը, եւ երկրորդ, բոլոր այն տիտղոսները՝ Արծուաշէնի, Հայաստանի բռնազաւթուած այն տարածքների նկատմամբ, որոնք խորհրդային ժամանակահատուածում պատկանել են Հայաստանինե:

Մանրամասները՝ տեսանիւթում.

Share