Վթարի հետևանքով չորս զինծառայողներ են մահացել

Վթարի հետևանքով չորս զինծառայողներ են մահացել

Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զօրամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի աւտոմեքենան դեռեւս չպարզուած հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատուածից եւ յայտնուել հարակից ձորակի տարածքում: Այս մասին հաղորդել է ՊՆ մամուլի ծառայութիւնը։

«Վթարի հետեւանքով, նախնական տուեալների համաձայն, կայ 4 զոհ եւ վիրաւորներ: Մահացած զինծառայողներն են` Արեգ Արմենի Քերոբյան, Սլավիկ Վարդանի Վարդանյան, Դավիթ Համբարձումի Հակոբյան, Ժոզեֆ Մելքոնի Ազոլյան։

«Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: Դեպքի հանգամանքները լիարժէք պարզելու նպատակով ընթանում է քննութիւն։ ՀՀ քննչական կոմիտէն յայտնել է նախաձեռնուած քրէական վարոյթի մասին, ուստի ԶԼՄ գործընկերներին հորդորում ենք դեպքի հանգամանքների վերաբերեալ սխալ և չճշտուած տեղեկութիւններ չհրապարակել»,- նշուած է ՀՀ ՊՆ-ի հաղորդագրութիւնում։

Վթարի հետևանքով կայ նաև 20 վիրաւոր, որոնցից մէկի վիճակը գնահատւում է ծայրահեղ ծանր: Միւսներն ունեն ծանր, միջին ու թեթև աստիճանի վնասուածքներ։

Share