Սպահանի Հայոց Թեմի Ազգային Առաջնորդարանից տեղեկացնում են, որ հինգշաբթի` մարտի 26-ի առաւօտեան, Իրանի դէմ Իսրայէլի եւ ԱՄՆ-ի յարձակումների հետեւանքով Սպահանի Բահարեստան քաղաքամասի վրայ տեղի ունեցած ռմբակոծումների արդիւնքում` իր աշխատավայրում զոհւել է համայնքի անդամ Յովհաննէս (Ամիրխան) Սիմոնեանը։Յանուն թեմիս առաջնորդական տեղապահ Տ. Արտաւազդ վրդ. Շարոյեանի եւ ազգային մարմինների մեր վշտակցութիւնն ու զօրակցութիւնն ենք յայտնում նահատակի ընտանիքին եւ Բարձրեալն Աստծուց հանգուցեալի հոգուն մաղթում երկնային արքայութիւն։
Յովհաննէս (Ամիրխան) Սիմոնեանի թաղման կրօնական արարողութիւնը տեղի ունեցաւ օրեր անց Սպահանում:


Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպան Խալիլ Շիրղոլամին ցաւակցել է Յովհաննէս Սիմոնեանի նահատակութեան կապակցութեամբ։
Իրանի դեսպանն իր ուղերձում, դիմելով նահատակի ընտանիքին եւ հայ համայնքին:
Նա ընդգծել է՝ իրանահայ համայնքը մշտապէս կանգնած է եղել միւս իրանցիների կողքին՝ պաշտպանելով հայրենի հողը, Իրանի պատիւն ու իրանցու արժանապատւութիւնը, եւ իր զաւակներին նւիրել հայրենիքին։
Դեսպանը նահատակի ընտանիքին ու հարազատներին մաղթել է համբերութիւն եւ մխիթարութիւն։
