ԱԱԾ-ն հաստատեց․ ադրբեջանցի զինծառայողին կը յանձնէն Բաքուին «որպէս բարի կամքի դրսեւորում»

ԱԱԾ-ն հաստատեց․ ադրբեջանցի զինծառայողին կը յանձնէն Բաքուին «որպէս բարի կամքի դրսեւորում»

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/khaghakhakanutyun/42381/
ABC MEDIA © 2024. Բոլոր իրավունքները պաշտպանված են

ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրոթիւն է տարածել, որում նշուած է․

«Ս․թ․ փետրուարի 28-ին՝ ժամը 05։15-ի սահմաններում, Սիւնիքի մարզի Տեղ համայնքի հատուածում ՀՀ ՊՆ զինծառայողների կողմից յայտնաբերուել էր Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը հատած ադրբեջանական զինուած ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը:

Դեպքի կապակցութեամբ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ Քրեական օրէնսգրքի համապատասխան յօդուածներով նախաձեռնուել էր քրէական վարոյթ։ Քննութեամբ պարզուել է, որ ՀՀ պետական սահմանը հատած Ադրբեջանական Հանրապետութեան զինուած ուժերի զինծառայողը ՀՀ ԶՈւ դիրքերի մօտակայքում յայտնուել է ադրբեջանական դիրքում զինծառայողների միջեւ տեղի ունեցած միջադէպից յետոյ փախուստի դիմելու եւ մոլորուելու հետեւանքով:

Որպէս բարի կամքի դրսեւորում եւ ի կատարումն Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանական Հանրապետութեան միջեւ բարձրագոյն մակարդակում ձեռք բերուած պայմանաւորուածութեան, որ երկու կողմերի մոլորուած եւ հակառակ կողմում յայտնուած զինծառայողները սեղմ ժամկէտներում պէտք է վերադարձուէն, Հայաստանի Հանրապետութիւնը որոշում է կայացրել Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին յանձնել ադրբեջանական կողմին»։

Share