այսօր Հայաստանի իշխանութիւնները գործում են Թումանեանի «կկուի» հոգեբանութեամբ

այսօր Հայաստանի իշխանութիւնները գործում են Թումանեանի «կկուի» հոգեբանութեամբ

Կտրեք այդ դաւադիր ձեռքը․ հակառակ դէպքում չենք ունենայ ո՛չ Արցախ, ո՛չ Հայաստան ․ Արթուր Մոսիեան

Նիկոլ Փաշինեանն ասում էր, որ պէտք է Արցախի համար ունենանք այնպիսի լուծում, որը կբաւարարի Արցախի, Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովրդին: Փաստօրէն Նիկոլ Փաշինեանն այնպէս է լուծում, որը բաւարարում է Թուրքիայի ու Ադրբեջանի ժողովրդին, բայց ոչ Հայաստանի ժողովրդի կամ էլ Հայաստանի ժողովուրդ ասելով նա հասկանում էր իրեն ու ՔՊ վարչախումբը: : Այս մասին Արցախի ԱԺ արտահերթ նիստին յայտարարեց Արցախի ԱԺ պատգամաւոր, ՀՅԴ-ական Արթուր Մոսիեանը:

Մոսիեանը յիշեցրեց Հովհաննես Թումանեանի՝ «Չարի վերջը» հեքիաթը, ապա, զուգահեռներ անցկացնելով, նշեց, որ այսօր Հայաստանի իշխանութիւնները գործում են «կկովի» հոգեբանութեամբ, սակայն մէկ տարբերութեամբ՝ հեքիաթում կկուն միամիտ է, բայց արդեօ՞ք միամտութեամբ են այսքանը անում:

Share